Հա
12/12/2021 - 10:20

«Մենք երբեք կռնակ չպիտի դարձնենք Հայաստանից ու Արցախից, այլ Սփիւռքը պէտք է վերակազմակերպենք». Արամ Ա կաթողիկոս

Երբ ասում ենք, որ Սփիւռքը պէտք է վերակազմակերպւի, դա չի   նշանակում, որ մենք պէտք է մոռանանք Հայաստանն ու Արցախը: Այս մասին երէկ` դեկտեմբերի 11-ին, երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն:

«alikonline.ir» - Երբ ասում ենք, որ Սփիւռքը պէտք է վերակազմակերպւի, դա չի   նշանակում, որ մենք պէտք է մոռանանք Հայաստանն ու Արցախը: Այս մասին երէկ` դեկտեմբերի 11-ին, երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն:

«Ո΄չ, Հայաստանն ու Արցախը մեր կեանքի օրակարգի վրայ կը մնան առաջնահերթ մտահոգութիւնները: Մենք երբեք կռնակ չպիտի դարձնենք Հայաստանից ու Արցախից, այլ Սփիւռքը պէտք է վերակազմակերպենք: Եւ մենք յաճախ ասում ենք, որ Հայասատանի հզօրացումը ենթադրում է Սփիւռքի հզօրացում եւ փոխադարձաբար Սփիւռքը պէտք է զօրացնենք նոյն ինքը Հայաստանի եւ Արցախի հզօրացման համար: Մենք յաճախ ասում ենք Հայաստան, Արցախ, Սփիւռք եռամիասնութիւն, բայց սա լոզունգ չպէտք է լինի, այլ մեր ազգային գաղափարախօսութեան առանցքը պէտք է դառնայ: Սփիւռքի վերակազմակերպումը, վերահզօրացումը էական է Հայաստանի եւ Արցախի հզօրացման համար, որովհետեւ մենք մէկ ամբողջութիւն ենք եւ դրա մէջ պէտք է տեսնենք Հայաստան, Արցախ եւ Սփիւռք»,- ասել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։