Հա
03/01/2022 - 13:10

Աշխարհի ամենահին հայկական թերթը կարող է փակւել

Պոլսում (Ստամբուլ) լոյս տեսնող հայկական ամենահին գործող թերթը՝ «Ժամանակ»-ը, յայտնւել է փակման վտանգի առաջ։ Այս մասին յօդւած է հրապարակել իսպանական Periodistas en Espanol կայքը` յղում անելով հաղորդագրութեանը, որ հրապարակել է հէնց թերթը։ 2022 թւականին կը լրանայ թերթի 114-ամեակը, սակայն այս տարեդարձը կարող է լինել վերջինը, որովհետեւ թերթը կարող է փակւել միջոցների սղութեան պատճառով։

«alikonline.ir» - Պոլսում (Ստամբուլ) լոյս տեսնող հայկական ամենահին գործող թերթը՝ «Ժամանակ»-ը, յայտնւել է փակման վտանգի առաջ։ Այս մասին յօդւած է հրապարակել իսպանական Periodistas en Espanol կայքը` յղում անելով հաղորդագրութեանը, որ հրապարակել է հէնց թերթը։ 2022 թւականին կը լրանայ թերթի 114-ամեակը, սակայն այս տարեդարձը կարող է լինել վերջինը, որովհետեւ թերթը կարող է փակւել միջոցների սղութեան պատճառով։ Գրում է ArmDaily.am-ը:

«Ժամանակ» թերթը հիմնադրւել է 1909 թւականին եւ շարունակում է մնալ հայերէն լեզւով գործող ամենահին հրատարակութիւնն ամբողջ աշխարհում, ինչպէս նաեւ Թուրքիայում գործող ամենահին թերթը։

Վերջին տարիներին թերթի եկամուտները կտրուկ նւազել են, եւ թէեւ մէկ տարի առաջ յայտարարւած դրամահաւաքի կոչին արձագանգել են աշխարհասփիւռ հայերը, սակայն միջոցները դեռեւս բաւարար չեն: Պոլսի հայ համայնքի ղեկավարները որեւէ կերպ չեն արձագանգել այս կոչերին։ Ըստ պարբերականի` այդ անտարբերութիւնն առաջին հայեացքից անտրամաբանական ու անհասկանալի է թւում, բայց իրականում զարմանալի կամ անակնկալ չէ։ Սա գալիս է վերահաստատելու, թէ որքան մեծ անջրպետ է առաջացել համայնքի հոգեւորական եւ աշխարհական առաջնորդների ու ինքնութեան պահպանման համար խոհականութեամբ տոգորւած «շարքային» անհատների, պարզ ու սովորական, պատւական մարդկանց միջեւ։ Այս պայմաններում անտեսւած է միասնականութիւնը պահելու հրամայականը։

«Աւելորդ է յիշեցնել, որ վերջերս Թուրքիայի հայերը բախւեցին ամենալուրջ դժւարութիւնների, որոնք միայն մասամբ են յաղթահարւել։ Միեւնոյն ժամանակ, հէնց համայնքի ներսում դա թշնամանքի եւ ճամբարների բաժանման տեղիք տւեց, որոնցից իւրաքանչիւրը միւսի դէմ պայքարում չի անտեսում որեւէ մեղադրանք եւ զրպարտութիւն։

«Ժամանակ»-ը անընդհատ ձգտում էր յիշեցնել միասնութեան մասին, ինչը մեզ դարձրեց այս բոլոր խմբերի ընդհանուր թշնամին։ Դա տեղի է ունենում, երբ մարդիկ մոռանում են իրենց ժառանգութեան եւ լեզւի մասին»,- գրում է թերթը։

Մասնաւորապէս, «Ժամանակ»-ը մշտապէս անդրադարձել է Ստամբուլի հայկական համայնքային դպրոցներին, որոնց կառավարումը կտրուկ վատթարացել է։

Համոզւելով, որ անհնար է կաշառել «անյարմար» թերթին` համայնքի ազդեցիկ մարդիկ աստիճանաբար դադարեցրել են այնտեղ գովազդներ եւ յայտարարութիւններ տեղադրել պարբերականի եկամուտը նւազեցնելու համար։

«Ժամանակ» թերթը պնդում է, որ շարունակելու է գոյութեան պայքարը եւ աջակցութեան խնդրանքով կրկին դիմում է իր ընթերցողներին ու համախոհներին, ինչը կօգնի յաղթահարել ժամանակաւոր դժւարութիւնները եւ շարունակել երկարաժամկէտ զարգացումը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։