ԱՄՆ-ում դաշնակցական երիտասարդները «ջերմ» ողջունել են մայիսի 2-6-ը ԱՄՆ-ում գտնւող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյեանին։
«alikonline.ir» - ԱՄՆ-ում դաշնակցական երիտասարդները «ջերմ» ողջունել են մայիսի 2-6-ը ԱՄՆ-ում գտնւող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյեանին՝ յայտնում է Yerkir.am-ը։
«Դաւաճան», «դաւաճան» վանկարկել են նրանք, երբ Միրզոյեանը դուրս է եկել Վաշինգտոնում ՀՀ դեսպանատնից։
Նշենք նաեւ դաշնակցական երիտասարդները խորհրդանշական «արիւնոտ» նւէր են տարել ԱՄՆ-ում գտնւող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյեանի համար։
«Կուզենք իմանալ՝ մեր հողերն ինչքանով ես ծախում»՝ Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան մօտ ակցիայի ուղերձը փոխանցել է կազմակերպիչ ակտիւիստներից մէկը։