Հա
30/05/2022 - 13:40

«ՀՀ իշխանութիւնները Սփիւռքի նկատմամբ վերաբերմունքով վնաս են հասցնում ՀՀ պետականութեանը». Անի Չաղլասեան

 Մայիսի 29-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել քննարկում՝«Հայրենիք-Սփիւռք ներկայ ձախողումներ ու ապագայի վերականգնում» թեմայով։

«alikonline.ir»- Մայիսի 29-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել քննարկում՝«Հայրենիք-Սփիւռք ներկայ ձախողումներ ու ապագայի վերականգնում» թեմայով։

Քննարկմանը մասնակցել են՝ ԱՄՆ Արեւելեան շրջանի Հայ Դատի խորհրդի պատասխանատու Անի Չաղլասեանը, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի անդամ Յակոբ Հաւաթեանը, «Արեւելք» էլեկտրոնային լրատւամիջոցի խմբագիր Սաքօ Արեանը, Խ. Աբովեանի անւան ՀՊՄՀ համաշխարհային պատմութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանեանը։

Սփիւռքի եւ Հայաստանի միջեւ կապերին հսկայական վնաս է հասցւել ոչ միայն վերջին երկու տարում, այլեւ 2018 թւականից ի վեր՝ Հայ Դատի աշխատանքի տեսանկիւնից․ քննարկման ժամանակ յայտարարել է ԱՄՆ Արեւելեան շրջանի Հայ Դատի խորհրդի պատասխանատու Անի Չաղլասեանը:

«Այսպիսով, մինչ օրս «Հայ Դատի» աշխատանքը նպատակաուղղւած է եղել Հայաստանի ամրապնդմանը, Արցախի անկախութեան եւ ինքնորոշման իրաւունքի հաստատմանը: Եւ Սփիւռքը, ինչպէս նաեւ լոբբիստական աշխատանքը միշտ կենտրոնացած են եղել երկու երկրի կայունութեան վրայ: Այս 30 տարում եղել են դէպքեր, երբ մեր եւ տւեալ իշխանութիւնների ծրագրերը միշտ չէ, որ ամբողջութեամբ համընկել են: Այժմ շատ մեծ տարբերութիւն կայ մեր եւ Հայաստանի իշխանութիւնների նպատակների միջեւ»,- ընդգծել է «Հայ Դատի» յանձնաժողովի խորհրդի անդամը:

Նրա խօսքով՝ ԱՄՆ-ում Հայաստանի ներկայիս դեսպան Լիլիթ Մակունցը չի ընդունւել ԱՄՆ հայ համայնքի կողմից, քանի որ նրա հայացքները յստակ հակասում են անկախ եւ ազատ Հայաստանի եւ Արցախի մասին Սփիւռքի նպատակներին եւ երազանքներին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։