Հա
08/06/2022 - 12:20

Լոս Անջելէսը մերժեց Փաշինեանի յանձնակատար Սինանեանին

Զարեհ Սինանեանը բնիկ Լոս Անջելէսահայ է: Դաշնակցութեան եւ Հայ Դատի միջոցով քաղաքական աշխարհ մուտք գործած ու նրանց թեւերի տակ մինչեւ Գլենդէլի քաղաքապետ հասնելը չարգիլեց նրան որ միանայ Նիկոլ Փաշինեանի սփիւռքը քայքայելու գործընթացին եւ դառնայ նրա գործադիր յանձնակատարը:

Զարեհ Սինանեանը բնիկ Լոս Անջելէսահայ է: Դաշնակցութեան եւ Հայ Դատի միջոցով քաղաքական աշխարհ մուտք գործած ու նրանց թեւերի տակ մինչեւ Գլենդէլի քաղաքապետ հասնելը չարգիլեց նրան որ միանայ Նիկոլ Փաշինեանի սփիւռքը քայքայելու գործընթացին եւ դառնայ նրա գործադիր յանձնակատարը:

Նա առաջ անցաւ Փաշինեանին ծառայելու իր կասկածելի մոլուծքով մինչեւ այն աստիճան, որ մայիսի սկզբնաւորութեան, երբ միջին արեւելքի հայկական համայնքներից մերժւած վերադարձաւ Հայաստան, Արման Բաբաջանեանի հեռուստացանցից հարցազրոյցով դաշնակցութեան գործունէութիւնը «դաւաճանութիւն» որակեց հայկական պետականութեան դէմ:

Սա Սինանեանի առաջին անգամը չէր որ Սփիւռքի յանձնակատարի լիազօրութիւններից ու իր քաղաքական մակարդակից անցնելով փորձեց դաշնակցութեան հասցէին գնահատականներ հնչեցնել: Առաջին անգամը դա կատարեց երբ բացայայտօրէն սկսեց հովանաւորել ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ շրջանի շարքերից հեռացւած ապօրինի խմբակին, իբր դաշնակցութեանը ժողովրդավարութեան դասեր տալով:

Հետաքրքրական է, որ այս նորելուկ քաղաքական «գործիչները» մինչեւ անգամ չգիտեն իրենց յայտարարութիւնների ու գործունէութեան հետեւանքները: Նա թերեւս մտածեց ազատ է ինչ ցանկանում է ասել ու անել սփիւռքի ու Դաշնակցութեան մասին ու դարձեալ կարող է գալ եւ բեմ բարձրանալ այս համայնքում:

Երեքշաբթի` յունիսի 7-ին, Զարեհ Սինանեանը փորձեց համախոհներ հաւաքել Կալիֆորնիայի Հիւսիսային Հոլիւուդի մի ճաշարանում հանդիպման համար: Ռեստորանը իր հնարաւորութիւնների չափով լցւած էր ներկաներով: Այնուամենայնիւ, ի տխրութիւն Սինանեանի` ներկաների ճնշող մեծամասնութիւնը ոչ թէ լսելու կամ սատարելու էր Սինանեանի հռետորաբանութիւնը` ի պաշտպանութիւն Փաշինեանի վարչակարգի, այլ աւելի շուտ` բողոքելու ինչպէս Լոս Անջելէսում նրա ներկայութեան, այնպէս էլ Փաշինեանի վարած ապազգային քաղաքականութեան մէջ նրա ստանձնած շարունակական դերի համար:

Ռեստորանի ներկաները Սինանեանին դիմաւորեցին ընդգծւած բղաւելով` «Սինանեան դաւաճան» եւ «Նիկոլ դաւաճան» վանկարկումներով: Սինանեանը այցելութիւնը Միացեալ Նահանգներ մինչ այժմ կարողացել էր կանխել մեծ ամբոխը, փոխարէնը ընտրելով փոքր, վերահսկւող հանդիպումներ ձեւաչափը: Այս գիշեր, սակայն, Սինանեանը չկարողացաւ խուսափել իրական սփիւռքի հետ առերեսուելուց:

Անցեալ ամիս Սինանեանը վրդովեցրեց Սփիւռքին` յայտարարելով, որ նրանք, ովքեր դէմ են Արցախի եւ նրա կառավարութեան թուրքամէտ դիրքորոշումներին Փաշինեանի դաւաճանական քաղաքականութեանը, «դաւաճաններ» են: Ցուցարարները Սինանեանին յիշեցրին, որ Սփիւռքը շարունակելու է զգօն մնալ Հայաստանի ապագայի նկատմամբ, եւ որ ինքը եւ իր փարած վարչապետը սփիւռքին լռեցնելու հարցում ձախողել են ինչպէս Հայաստանում:

Միջոցառման կազմակերպիչները, հասկանալով, որ ամբոխը հաւաքւել է Սինանեանի դէմ բողոքելու համար, ակնյայտօրէն թշնամացել են եւ սկսել են հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնել ցուցարարների հասցէին: Սինանեանը, ով նոյնպէս նկատելիօրէն նեարդայնացած էր, սկսեց բղաւել ամբոխի վրայ եւ կազմակերպիչները շտապ դուրս հանեցին իրեն:

Այնուհետեւ ռեստորանի տէրերը ամբոխին տեղեկացրել են, որ միջոցառումը չեղարկւում է: Ցուցարարների մեծ խումբը դուրս է եկել միջոցառման վայրից, սակայն աւելի ուշ պարզւել է, որ Սինանեանը կրկին ներս է մտել յետեւի դռնով եւ փորձում է հանդիպել մնացած մօտ մէկ տասնեակ մարդկանց, այդ թւում` կազմակերպիչներին, ովքեր մնացել են ներսում: Մօտ հարիւր ցուցարարներ շարունակել են իրենց բողոքի ակցիան անցկացման վայրից դուրս:

Բողոքի ակցիայից մէկ ժամ անց դէպքի վայր ժամանեց Լոս Անջելէսի ոստիկանական բաժանմունքը եւ հետաքրքրւեց, թէ ինչ ընթացք ունի: Ոստիկանութիւն, ըստ երեւոյթին, կանչել էին Սինանեանի կազմակերպիչները: Ոստիկաններին բացատրեցին, որ ցուցարարները հաւաքւել էին բողոքելու Սինանեանին, ում քաղաքականութեան հետ իրենք համաձայն չէին, եւ ոստիկանները քիչ անց հեռացան:

Ցուցարարներն իրենց բողոքն աւարտեցին` երգելով հայկական հայրենասիրական «Զարթիր լաօ» եւ «Գինի լից» երգերը եւ ակցիան աւարտեցին Հայաստանի օրհներգով:

 

Oragark.com

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։