Հա
10/06/2022 - 13:10

Գլենդէլի Հայ Դատի յանձնախմբի թեկնածուները առաջին աղիւսակներում

Յունիս 7-ին աւարտուեց ԱՄՆ ընդհանրական ընտրութիւնները, որի հետ միատեղ նաեւ տեղի ունեցան քաղաքային ընտրութիւնները:

Յունիս 7-ին աւարտուեց ԱՄՆ ընդհանրական ընտրութիւնները, որի հետ միատեղ նաեւ տեղի ունեցան քաղաքային ընտրութիւնները:

Թէպէտ մինչեւ այս պահը որեւէ վերջնական արդիւնք չի հրապարակւել սակայն մինչ այժմ հաշուարկւած քւէների պատկերը ապացուցում են, որ Գլենդէլի Հայ Դատի ձանձնախմբի թեկնածուների մեծամասնութիւնը անցել են ընտրական նշաձողը:

Գլենդէլ քաղաքի գործավարի պաշտօնի համար Հայ Դատի յանձնախմբի հաստատած թեկնածու Գրեգ Գրիգորեանը 7 տոկոսով առաջ է իր մրցակցից, Քաղաքային խորհուրդի թեկնածուներ Վրէժ Աղաջանեան եւ Արա Նաջարեանը առաջին եւ երրորդ աղիւսակում են իսկ յանձնախմբի երրորդ թեկնածու՝ էլեն Ասատրեանը մինչ այժմ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:

Գլենդէլի միաւորւած դպրոցների կրթաշրջանի համար առաջին աղիւսակում են Հայ Դատի յանձնախմբի թեկնածուներ Լեռնա Ամիրեանը, Արմինա Կարապետեանը եւ Շանթ Սահակեանը:

Նահանգային եւ դաշնային մակարդակներում եւս Հայ Դատի հովանաւորած թեկնածուները որոշակի յաջողութիւններ են ունեցել, որոնց շարքին է երեսփոխան Ադամ Շիֆը:

Աւելի մանրամասները կը ներկայացնենք վերջնական արդիւնքները ստանալով:

 

Oragark.com

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։