Հա
15/06/2022 - 13:10

ՀՅԴ պատւիրակութիւնը հանդիպում ունեցաւ ՀՄԸՄ Արեւմտ. Ամերիկայի շրջանային վարչութեան հետ

Լոս Անջելէս- Երկուշաբթի, յունիսի 13-ին ՀՅԴ պատւիրակութիւնը հանդիպում ունեցաւ Հայ Մարմնակրթական ընդհանուր միութեան Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան հետ:

Լոս Անջելէս- Երկուշաբթի, յունիսի 13-ին ՀՅԴ պատւիրակութիւնը հանդիպում ունեցաւ Հայ Մարմնակրթական ընդհանուր միութեան Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան հետ:

ՀՅԴ պատւիրակութեանը գլխաւորում էր ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Խաժակ Մկրտիչեանը, ներկայ էին նաեւ Արեւմտեան ԱՄՆ Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ՝ Տարօն Տէր-Խաչատուրեանը եւ ԿԿ-ի անդամն Հարմիկ Բաղդասարեանը: ՀՄԸՄ-ի Շրջանային վարչութիւնից բացի ներկայ էին ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամներ Օշին Փիրումեանը անձամբ եւ Արմանտ Գիլիճեանը առցանց:

Շրջանային վարչութեան փոխ ատենապետ Սեւակ Կարապետեանը համառօտ զեկուցեց շրջանային վարչութեան ներկայ մարտահրաւէրների եւ ընթացող աշխատանքների մասին: Մտքերի փոխանակութիւն տեղի ունեցաւ շրջանի մասնաճիւղերի աշխուժութեան, սկաուտական եւ մարզական աշխատանքների, քովիդից յետոյ վերսկսւող աշխատանքների եւ դրանց շարքում Նաւասարդեան խաղերի մասին: Օգտւելով ՀՅԴ Բիւրոյի ընկերոջ եւ Կենտրոնական վարչութեան անդամների ներկայութիւնից նաեւ քննարկւել են այլ շրջանների հետ Արեւմտեան շրջանի համագործակցութեան կարելիութիւններն ու անհրաժեշտութիւնը:

Խաժակ Մկրտչեան համառօտ զեկոյց է ներկայացրել Հայաստանի եւ Արցախի ներկայ իրավիճակի եւ մարտահրաւէրների ու հայրենի ժողովրդի դիմադրութեան շարժման կապակցութեամբ, նշելով ուղեկից կազմակերպութիւնների դերակատարութիւնն ու կարեւորութիւնը ներկայի զգայուն պայմաններում:

 

Oragark.com

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։