Սինանեանը գործել է գաղտնի՝ մեր համայնքը մեկուսացնելու եւ պառակտելու ձախողւած ջանքերով՝ հետեւելով Փաշինեանի ռեժիմի եւ նրա պառակտիչ ռազմավարութեան ու քաղաքականութեանը։ Հայկական Սփիւռքը հայ ազգի էական սիւնն է. Մենք թոյլ չենք տալու որեւէ մէկին, այդ թւում՝ Փաշինեանի ռեժիմի որեւէ ներկայացուցչին, ներխուժել մեր համայնք եւ փորձել պառակտել մեր միասնութիւնը:
Անցեալ շաբաթ Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը հրապարակեց իր պաշտօնական այցի մասին Միչիգան, որի մասին չի յայտարարւել ողջ համայնքին։ Փոխարէնը, մենք տեղեկացանք Սինանեանի՝ Միչիգանի հասարակաութեան հետ կապ հաստատելու ջանքերի մասին մեր նահանգի սոցիալական ցանցերում տարբեր գրառումների եւ Սինանեանի գրասենեակի կողմից հրապարակւած մամուլի հաղորդագրութիւնների միջոցով: Այդ մամուլի հաղորդագրութիւնները կեղծ կերպով նշում էին, որ նա հանդիպել է «Մեծ Դեթրոյթի տարածքում գտնւող տարբեր հայկական եկեղեցիների, կրթական եւ մշակութային կազմակերպութիւնների համայնքի ղեկավարների հետ»։ Փաստօրէն, Սինանեանի պաշտօնական գրասենեակի մամուլի յայտարարութիւնները չեն արտացոլում իրականութիւնը, թէ ինչ է իրականում տեղի ունեցել Սինանեանի հետ կապւած Միչիգան նահանգում։
Մենք հզօր համայնք ենք՝ բազմաթիւ կազմակերպութիւններով եւ չորս հայկական եկեղեցիներով: Այնուամենանիւ, Միչիգան կատարած այցի ընթացքում Սինանեանը միայն մէկ եկեղեցի է այցելել, որտեղ հանդիպել է համայնքի մի քանի ընտրւած անդամների հետ: Սինանեանի գրասենեակից ոչ մի պաշտօնական յայտարարութիւն կամ հանդիպման պաշտօնական հրաւէր չի ուղարկւել Միչիգանի երեք այլ հայկական եկեղեցիներին եւ համայնքային կազմակերպութիւններին:
Ամօթալի է, որ Հայաստանի կառավարութիւնը Սինանեանի պաշտօնական գրասենեակի միջոցով կեղծել է Սինանեանի Միչիգան կատարած այցի ճշմարտութիւնը եւ այն կեղծիքները, որոնցով դա արւել է։ Հասկանալի է, որ Սինանեանի այցի վերը նշւած ձեւով վարւելու պատճառը այն է որ նա փորձում էր Միչիգանի հայ համայնքի այցելութիւնն ներկայացնել իբր թէ այստեղ Փաշինեանի ռեժիմի օրակարգը ընդունելի է եղել։ Սինանեանը գործել է գաղտնի՝ մեր համայնքը մեկուսացնելու եւ պառակտելու ձախողւած ջանքերով՝ հետեւելով Փաշինեանի ռեժիմի եւ նրա պառակտիչ ռազմավարութեան ու քաղաքականութեանը։ Հայկական Սփիւռքը հայ ազգի էական սիւնն է. Մենք թոյլ չենք տալու որեւէ մէկին, այդ թւում՝ Փաշինեանի ռեժիմի որեւէ ներկայացուցչին, ներխուժել մեր համայնք եւ փորձել պառակտել մեր միասնութիւնը:
Հակառակ Սինանեանի գրասենեակի մամուլի հաղորդագրութիւնների ներկայացւած պատկերին, Սինանեանը չի կարողացել առաջ տանել Նիկոլ Փաշինեանի օրակարգը Միչիգանում եւ իր դաւաճանական օրակարգի համար կողմնակիցներ ձեռք բերել, օրակարգ որը տալիս է Արցախը, կարգաւորում յարաբերութիւնները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ ի հաշիւ Հայաստանի ու Արցախի անվտանգութեան եւ ինքնիշխանութեան եւ վտանգի տակ է դնում Հայոց Ցեղասպանութեան նահատակների լիակատար արդարութեան համար մղւող պայքարը։
Սինանեանը չի ներկայացնում հայկական սփիւռքը եւ, անշուշտ, չի ներկայացնում Միչիգանի հայկական համայնքը:
Ս. Սարգիս Հայոց Առաքելական եկեղեցի
Սուրբ Վարդան Կաթողիկէ եկեղեցի
ՀՅԴ Ազատամարդ կոմիտէ
Դեթրոյթի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան եւ Պատանեկան Մասնաճիւղեր
ՀՕՄ - Միջին Խորհուրդ Ցոլիկ, Մարօ, Շաքէ, Սիբիլլ եւ Զաբել մասնաճիւղեր
Դեթրոյթի Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միութիւն
Միշիգանի Տիթրոյթի Հ.Մ.Ը.Մ.
Արցախի բարեկամներ
Oragark.com