Հա
28/06/2022 - 11:10

Հայաստանի անկախութեան նւիրւած միջոցառում Սան Ֆրանսիսկոյի «Խաչատրեան» սրահում

Կիրակի յունիսի 12-ին, Հայաստանի անկախութեան 104-րդ տարեդարձի առիթով տեղի ունեցաւ միջոցառում եւ հրապարակային հանդիպում Սան Ֆրանսիսկոյի «Խաչատրեան» սրահում:

Սան Ֆրանսիսկօ- Կիրակի յունիսի 12-ին, Հայաստանի անկախութեան 104-րդ տարեդարձի առիթով տեղի ունեցաւ միջոցառում եւ հրապարակային հանդիպում Սան Ֆրանսիսկոյի «Խաչատրեան» սրահում:

Օրւայ բանախօսն էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ Խաժակ Մկրտիչեանը:

Միջոցառման ներկայ էին Սուրբ Գրիգոր Հայ Առաքելական Եկեղեցու Հայր Սմբատ Սապունճեան, հոգեւորականներ, Արեւմտեան Միացեալ Նահանգների կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ՝ Տարօն Տէր-Խաչատուրեան եւ Կենտրոնական կոմիտէի անդամ՝ Խաչիկ Թազեան, Սան Ֆրանսիսքոյի Քրիստափոր կոմիտէի ներկայացուցիչ Աբրահամ Փանոսեանը: Միջոցառմանը ներկայ էին նաեւ համայնքի զգալի թւով անդամներ եւ ներկայացուցիչներ:

Սկզբում օրւայ հանդիսավար՝ Վարանդ Գասպարեանը բացման խօսքով եւ ներկաներին բարի գալուստ մաղթելով բացւած յայտարարեց միջոցառումը եւ ապա ներկայացրեց Խաժակ Մկրտիչեանին:

Խաժակ Մկրտիչեանը զուգահեռներ գծեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան անկախ Հայաստանի եւ այն իրողութիւնների միջեւ, որոնց դէմ յանդիման է Հայաստանն այսօր «թաւշեայ յեղափոխութիւնից» եւ 44-օրեայ պատերազմից յետոյ:

Նա անդրադարձաւ ՀՅԴ-ի դիրքորոշումներին, նպատակներին ու ձեռքբերումներին, բողոքի ցոյցերին եւ Հայաստանում համատարած դիմադրութեան շարժման ձեւաւորմանը: Նա եւս մէկ անգամ հաստատեց, որ ընդդիմութեան նպատակն է խափանել հողային եւ քաղաքական կապիտալի յետագայ զիջումների վնասակար եւ անշրջելի ուղին` խաղաղութեան դիմաց, որը պարտադրւում է Հայաստանի հարեւանների եւ մի շարք տարածաշրջանային ու միջազգային ուժերի կողմից, երբ գործող վարչակարգը չի կարող կամ չի ցանկանում քայլեր ձեռնարկել հակառակ ուղղութեամբ:

Այնուհետեւ տեղի ունեցաւ համապարփակ հարց ու պատասխան, որտեղ բանախօսը անկեղծ եւ թափանցիկ մթնոլորտում պատասխանեց ներկաների հարցերին:

 

Oragark.com

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։