Հա
15/07/2022 - 00:51

«Փաշինեանը փորձում է ճեղք առաջացնել Սփիւռքի եւ Հայաստանի միջեւ». Մուրադ Փափազեան

Նիկոլ Փաշինեանը, արգելելով սփիւռքում Հայաստանի եւ Արցախիի համար աշխատանքներ կատարող գործիչների մուտքը Հայաստան, փորձում է ճեղք մտցնել Հայաստանի եւ սփիւռքիմիջեւ եւ թուլացնել Հայաստանը։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը, որի մուտքը Հայաստան չեն թույլատրել՝ պատճառաբանելով, թէ ինքը համարւում է անցանկալի անձ։

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը, արգելելով սփիւռքում Հայաստանի եւ Արցախիի համար աշխատանքներ կատարող գործիչների մուտքը Հայաստան, փորձում է ճեղք մտցնել Հայաստանի եւ սփիւռքի միջեւ եւ թուլացնել Հայաստանը։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը, որի մուտքը Հայաստան չեն թոյլատրել՝ պատճառաբանելով, թէ ինքը համարւում է անցանկալի անձ։

«Ես երէկ հասայ Երեւան, եւ երբ անձնագիրս ցոյց տւեցի, ինձ օդանաւակայանի աշխատակիցներն իջեցրին, տարան մի սենեակ՝ ասելով, թէ անձնագրի հետ կապւած խնդիրներ կան։ Յետոյ ուղարկեցին ապրանքների փոխանակման հատւած։ Ի վերջոյ, երեքից-չորս ժամ յետոյ ինձ փոխանցեցին որոշումը, որ ես իրաւունք չունեմ մտնել Հայաստան՝ անցանկալի անձ եմ եւ օդանաւով պէտք է ինձ արտաքսեն Ֆրանսիա։ Ես հարցրի՝ ի՞նչն է պատճառ, ի՞նչ հիմնաւորում կայ, բայց չեն պատճառաբանել։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինեանը որոշել, որ ես իրաւունք չունեմ մտնել Հայաստան։ Ինչի՞ հիման վրայ կարող է Ֆրանսիայի քաղաքացու մուտքը Հայաստան արգելել։ Կանոններ կան աշխարհում, եւ որոնք ինքը չի կարող անտեսել։ Հայաստանն իր տունը չէ»,- նշեց Փափազեանը։

Փափազեանի խօսքով՝ նման գործունէութեամբ Նիկոլ Փաշինեանը փորձում է թուլացնել սփիւռքի օժանդակութիւնը Հայաստանին։

«Փաշինեանն ընդդիմադիրներին չի ընդունում։ Ինքը եղել է ընդդիմադիր եւ խոստացել է հաստատել ժողովրդավարութիւն, սակայն ստել է։ Տէր չի կանգնել յեղափոխութեան խոստումներին։ Ասաց, որ ժողովրդի հետ պէտք է որոշումներ կայացնի, չարեց։ Արցախցիներին ասաց, որ մանդատ չունի Արցախի անունից որոշումներ կայացնելու, ստեց։ Ասաց՝ զօրավար պետութիւն պէտք է կառուցենք, պատերազմ եղաւ, ծնկի եկանք, ադրբեջանական զօրքերը մտան երկիր։ Այսօր հարցն Արցախը չէ, Հայաստանն է, որովհետեւ Փաշինեանը ոչ միայն չի պաշտպանում Հայաստանը, այլ նաեւ տկարացնում է։ Ամենավտանգաւորը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դեռ առջեւում սպասւող յարաբերութիւններն են։ Ճեղքը, որ Փաշինեանը Սինանեանի միջոցով փորձում է առաջացնել սփիւռքի եւ Հայաստանի միջեւ, շատ վտանգաւոր է»,- ընդգծեց նա։

Մուրադ Փափազեանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինեանը Երեւանում չհանդիպեց Փարիզի քաղաքապետի հետ, քանի որ պատւիրակութեան կազմում եղել է ինքը։

«Ես Փարիզի քաղաքապետին եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին ասել եմ, որ չեմ ցանկանում ներկայ լինել կառավարութեան հետ հանդիպումներին, որպէսզի չխանգարեմ, որովհետեւ ես չեմ ընդունում այս կառավարութեանը։ Երբ իմացայ, որ Փաշինեանը հրաժարւել է հանդիպումից, շատ զարմացայ, որովհետեւ Փարիզի քաղաքապետը պաշտպանում է Հայաստանը եւ Արցախը, եւ այդպէս չեն վարւում բարեկամների հետ։ Յետոյ իմացայ, որ Փաշինեանը պատժել է Փարիզի քաղաքապետին, որովհետեւ ես կայի պատւիրակութեան կազմում, թէպէտ հրաժարւել էի հանդիպումից»,- ասաց Փափազեանը։

Փափազեանը նշեց, որ ինքը դիմել է Ֆրանսիայի դեսպանատուն, որպէսզի դեսպանատուն պահանջի պատճառ ներկայացնել իր մուտքը Հայաստան արգելելու համար։

«Ինքը պէտք է բացատրի, թէ ինչու է Հայ Դատի համար երկար տարիներ աշխատած մարդու մուտքն արգելում։ Ես պաշտպանել եմ Հայաստանը եւ Արցախը Ֆրանսիայի բոլոր նախագահների, բարձրաստիճան պաշտօնեաների մօտ։ Մենք պէտք է ճնշում գործադրենք, որ ինքը բացատրութիւն տայ։ Ինքն ուզում է իր օրէնքները ստեղծել եւ դրանք յարգել։ Սփիւտքի մէջ արդէն իսկ լուրջ դժգոհութիւն կայ Փաշինեանի եւ իր իշխանութեան դէմ: Եւ մեծ մոբիլիզացիա կայ սփիւռքում»,- յաւելեց Փափազեանը։

 

Յարակից լուրեր

  • ԱԱԾ-ն հիմքեր չի ունեցել Մուրադ Փափազեանի մուտքն արգելելու համար
    ԱԱԾ-ն հիմքեր չի ունեցել Մուրադ Փափազեանի մուտքն արգելելու համար

    ՀՀ ԱԱԾ-ն որեւէ վարոյթ չի նախաձեռնել 2021 թւականի յունիսի 1-ին Ֆրանսիայում ընդդէմ Նիկոլ Փաշինեանի այցի կազմակերպւած բողոքի ակցիայի առնչութեամբ։ Այս մասին «Փաստինֆօ»-ի գրաւոր հարցմանն ի պատասխան յայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։

  • Էմանուէլ Մակրոն, ի՞նչ է անում Ֆրանսիան
    Էմանուէլ Մակրոն, ի՞նչ է անում Ֆրանսիան

    Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Արցախում լարւածութեանը, ադրբեջանական սադրանքներին՝ կոչով դիմելով միջազգային հանրութեանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին։

  • Փաշինեանի հետ մենք լրիւ հակառակ պատկերացումներ ունենք հայ ազգի ապագայի վերաբերեալ
    Փաշինեանի հետ մենք լրիւ հակառակ պատկերացումներ ունենք հայ ազգի ապագայի վերաբերեալ

    «Թիրախաւորելով հայ դատի պաշտպաններին, ովքեր գործում են սփիւռքում յօգուտ Հայաստանի եւ Արցախի՝ Հայաստանի կառավարութիւնը պաշտպանում է Անկարայի եւ Բաքւի շահերը։ Այս անջրպետը ստեղծելով Սփիւռքի եւ Հայաստանի միջեւ՝ Փաշինեանը թուլացնում է Սփիւռքն ու Հայաստանը: Մենք այսօր գիտենք, որ Հայաստանի հետ կապւած Փաշինեանի ծրագրերը կը թուլացնեն երկիրը՝ այն թուրքական վերահսկողութեան տակ դնելով։ Փաշինեանը համաձայնել է նաեւ Արցախը զիջել Ադրբեջանին: Այս համատեքստում է, որ նա որոշեց պատերազմել Սփիւռքի դէմ, որը նւիրւած է հայկական դատի, Հայաստանի եւ Արցախի պաշտպանութեանը: Փաշինեանի հետ մենք լրիւ հակառակ պատկերացումներ ունենք հայ ազգի ապագայի վերաբերեալ»,-այս մասին Հրապարակի հետ զրոյցում ասել է Ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը:

  • «Մուրադ Փափազեանի հանդէպ կիրառւած Հայաստան մուտքի արգելքը լուրջ է, բայց ոչ զարմանալի». Արա Թորանեանի յօդւածը
    «Մուրադ Փափազեանի հանդէպ կիրառւած Հայաստան մուտքի արգելքը լուրջ է, բայց ոչ զարմանալի». Արա Թորանեանի յօդւածը

    Ստորեւ ամբողջութեամբ ներկայացնում ենք Ֆրանսիայում լոյս տեսնող Nouvelles d’Arménie ֆրանսալեզու ամսագրի գլխաւոր խմբագիր Արա Թորանեանի խմբագրականի թարգմանութիւնը ուր անդրադարձ է կատարւում Հայաստանի կառավարութեան եւ Ֆրանսիայի հայ համայնքի գործակցութեան, ինչպէս նաեւ վերջերս Մուրադ Փափազեանի մուտքը Հայաստան արգելելու աղմուկ բարձրացրած թեմայի մասին։ Արա Թորանեանը նաեւ Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահն է:

  • Պայքարելու ենք, որ Հայաստանը ազատւի այս ռեժիմից
    Պայքարելու ենք, որ Հայաստանը ազատւի այս ռեժիմից

    Մենք հիմա 3-ն ենք, որոնց արգելել են մուտք գործել Հայաստան. Սիւնէ Աբրահամեանի եւ Մասիս Աբրահամեանի հետ մենք Հայաստանի, Արցախի եւ Հայ Դատի 3 պաշտպաններն ենք։ Նիկոլ Փաշինեանը Հայաստանը վերածում է աւտորիտար պետութեան. Ժողովրդավարութիւնը ոտնահարւած է, անհատական ​​ազատութիւնները՝ արհամարհւած։ Նիկոլ Փաշինեանը սարսափի մթնոլորտ է ստեղծում.

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։