Հա
17/07/2022 - 08:40

ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի հայրենիք մուտքի արգելքի մասին լուրը բողոքի ալիք է բարձրացրել

Մուրադ Փափազեանը դեռ մայիսի 28-ին բարձրաձայնել էր, որ Նիկոլ Փաշինեանը պայմանաւորւել, ապա, վերջին պահին հրաժարւել էր հանդիպել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Այս փաստը աղմուկ հանեց հասարակական-քաղաքական դաշտում: Շատ չանցած արգելւեց նաեւ Մուրադ Փափազեանի մուտքը հայրենիք:

Մուրադ Փափազեանը դեռ մայիսի 28-ին բարձրաձայնել էր, որ Նիկոլ Փաշինեանը պայմանաւորւել, ապա, վերջին պահին հրաժարւել էր հանդիպել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Այս փաստը աղմուկ հանեց հասարակական-քաղաքական դաշտում: Շատ չանցած արգելւեց նաեւ Մուրադ Փափազեանի մուտքը հայրենիք:

Հայաստանի իշխանութիւնը փորձում է պառակտել նաեւ Սփիւռքը. ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի համոզումն է:

Որպէս վկայութիւն յիշեցնում է Զարեհ Սինանեանի՝ Եւրոպայում հայկական նոր կազմակերպութիւն ստեղծելու քայլը, Ֆրանսիայում գործող աւանդական Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդին զուգահեռ, որի համանախագահն է ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը:

«Մուրադ Փափազեանի անցանկալի անձ ճանաչումը ոչ միայն անարգանք է երկար տարիներ Հայաստանի, Արցախի եւ Հայ Դատի նւիրագործմանը լծւած ընկեր Մուրադի եւ իր կուսակցութեան հանդէպ, այլեւ բոլոր Սփիւռքահայերի դէմ ուղղւած թշնամական արարք»՝ յայտարարեց Դաշնակցութեան Միացեալ Թագաւորութեան կառոյցը: Նմանատիպ դատապարտող յայտարարութիւններ տարածեցին նաեւ Մերձաւոր Արեւելքի կառոյցները, Հայ Դատի գրասենեակները:

Սիրիայի Հայ Դատի յանձնախումբը յիշեցրեց, որ Մուրադ Փափազեանի մուտքն արգելւած է նաեւ Թուրքիա եւ Ադրբեջան: ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը վստահ է՝ դաշնակցական գործչի մուտքի արգելքը կապ ունի Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման արեւմտեան ծրագրի ընթացքի հետ: Նա յիշեցրեց՝ ՀՅԴ-ն դէմ է եղել նախապայմանների գնով հարցի կարգաւորմանը, իսկ Հայաստան-Թուրքիա սահմանը փակել է Թուրքիան:

Փափազեանի մուտքն արգելելու հարցում թուրքական հետք տեսաւ նաեւ Իրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքեանը:

Թուրքական հետախուզական ծառայութիւնների կողմից վաղուց հետապնդւելու օրինակ բերեց ԱԺ դաշնակցական պատգամաւոր Գեղամ Մանուկեանը: Նա սոցիալական ցանցում մէջբերեց թուրքական գաղտնի ծառայութեան մասին գրքի դրւագը, որում յայտնի լրագրողը հրապարակել էր խիստ գաղտնի տեղեկանք՝ հայկական թիրախների՝ ակտիւ գործիչների դէմ կատարւած ու ծրագրւած յարձակումների մասին: Նրանց թւում էր Հանրի Փափազեանը՝ Մուրադ Փափազեանի հայրը: ՀՅԴ Բիւրոյի այդ օրերի անդամ Հանրի Փափազեանին թուրքերը ցանկացել էին պայթեցնել մեքենայի տակ ռումբ տեղադրելով՝ 1985 թւականին, ինչը կասեցւել էր Ֆրանսիայի իրաւապահների զգօնութեան շնորհիւ: Մուրադ Փափազեանի մուտքի արգելքը դատապարտող յայտարարութեամբ հանդէս եկաւ Ֆրանսահայ Կազմակերպութիւնների Խորհուրդը:

Դաշնակցական գործիչների դէմ հալածանքների շարքը սաստիկ զայրոթ է պատճառել ՀՅԴ Յունաստանի կառոյցին: Արցախի, Կանադայի, Լիբանանի կոմիտեները եւս վրդովւած են. յայտարարութիւններով բարձրաձայնել են հազարաւոր հայրենակիցների մտահոգութիւնը. արդարութեան դէմ ինչպիսի՞ այլ ծայրայեղ ու քինախնդիր քայլերի կարող է դիմել Հայաստանի գործող իշխանութիւնը: Փափազեանի մուտքի արգելքը որակում են ժողովրդին թունաւորելու եւ Սփիւռքն ու հայրենիքը պառակտելու գործողութիւն: Նրան՝ Հայաստանում անցանկալի անձ համարելը յիշեցրել է Լեւոն Տեր-Պետրոսեանի նմանատիպ կեցւածքը 1990-ականներին, երբ Հայաստանից արտաքսեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանին:

 

Arfd.am

 

Յարակից լուրեր

  • ԱԱԾ-ն հիմքեր չի ունեցել Մուրադ Փափազեանի մուտքն արգելելու համար
    ԱԱԾ-ն հիմքեր չի ունեցել Մուրադ Փափազեանի մուտքն արգելելու համար

    ՀՀ ԱԱԾ-ն որեւէ վարոյթ չի նախաձեռնել 2021 թւականի յունիսի 1-ին Ֆրանսիայում ընդդէմ Նիկոլ Փաշինեանի այցի կազմակերպւած բողոքի ակցիայի առնչութեամբ։ Այս մասին «Փաստինֆօ»-ի գրաւոր հարցմանն ի պատասխան յայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։

  • Այս իրավիճակից ելքն իշխանութիւնների հեռացումն է
    Այս իրավիճակից ելքն իշխանութիւնների հեռացումն է

    Սփիւռքահայ մամուլի գործիչ, հրապարակախօս եւ վերլուծաբան Վաչէ Բրուտեանը 168.am-ի հետ զրոյցում յիշեցրեց, որ շուրջ երեսուն տարի առաջ գործադրւած արգելքը չէր առնչւել միայն Հրայր Մարուխեանին. մամուլում այդ ժամանակ հրապարակւել էր 32 անունների ցանկ, որոնց մուտքը ՀՀ արգելւած էր Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութեան մէկ որոշումով:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններ վերադարձ դէպի 1990-ականներ, կամ «նոր նորմալ»-ը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններ վերադարձ դէպի 1990-ականներ, կամ «նոր նորմալ»-ը

    Հայաստանի Հանրապետութեան Ազգային Անվտանգութեան Ծառայութիւնը (ԱԱԾ) «անբաղձալի անձ» յայտարարեց Ֆրանսայի հայ համայնքի ղեկավարներէն եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ Մուրատ Փափազեանին բայց լուռ մնաց Ծիծեռնակաբերդի մէջ Գորշ Գայլերու նշանով ինքզինք նկարահանած թուրք «բլոգեր»-ին նկատմամբ: 

  • Էմանուէլ Մակրոն, ի՞նչ է անում Ֆրանսիան
    Էմանուէլ Մակրոն, ի՞նչ է անում Ֆրանսիան

    Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Արցախում լարւածութեանը, ադրբեջանական սադրանքներին՝ կոչով դիմելով միջազգային հանրութեանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին։

  • Փաշինեանի հետ մենք լրիւ հակառակ պատկերացումներ ունենք հայ ազգի ապագայի վերաբերեալ
    Փաշինեանի հետ մենք լրիւ հակառակ պատկերացումներ ունենք հայ ազգի ապագայի վերաբերեալ

    «Թիրախաւորելով հայ դատի պաշտպաններին, ովքեր գործում են սփիւռքում յօգուտ Հայաստանի եւ Արցախի՝ Հայաստանի կառավարութիւնը պաշտպանում է Անկարայի եւ Բաքւի շահերը։ Այս անջրպետը ստեղծելով Սփիւռքի եւ Հայաստանի միջեւ՝ Փաշինեանը թուլացնում է Սփիւռքն ու Հայաստանը: Մենք այսօր գիտենք, որ Հայաստանի հետ կապւած Փաշինեանի ծրագրերը կը թուլացնեն երկիրը՝ այն թուրքական վերահսկողութեան տակ դնելով։ Փաշինեանը համաձայնել է նաեւ Արցախը զիջել Ադրբեջանին: Այս համատեքստում է, որ նա որոշեց պատերազմել Սփիւռքի դէմ, որը նւիրւած է հայկական դատի, Հայաստանի եւ Արցախի պաշտպանութեանը: Փաշինեանի հետ մենք լրիւ հակառակ պատկերացումներ ունենք հայ ազգի ապագայի վերաբերեալ»,-այս մասին Հրապարակի հետ զրոյցում ասել է Ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։