Հա
09/08/2022 - 14:25

Սուրբ Կիրակոս եկեղեցում 60-ամեայ դադարից յետոյ առաջին անգամ թաղման արարողութիւն է իրականացւել

Մերձաւոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մէկը համարւող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում 60-ամեայ դադարից յետոյ առաջին անգամ թաղման արարողութիւն է կատարւել։ Մասնաւորապէս իրականացւել է արքեպիսկոպոս Արամ Աթեշեանի աւագ քրոջ՝ Սիւսլիւ Բաքըրի թաղումը։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Անադոլու» պետական լրատւական գործակալութիւնը։

«alikonline.ir» - Մերձաւոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մէկը համարւող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում 60-ամեայ դադարից յետոյ առաջին անգամ թաղման արարողութիւն է կատարւել։ Մասնաւորապէս իրականացւել է արքեպիսկոպոս Արամ Աթեշեանի աւագ քրոջ՝ Սիւսլիւ Բաքըրի թաղումը։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Անադոլու» պետական լրատւական գործակալութիւնը։

Աղբիւրի համաձայն՝ Դիարբեքիրի Սիլւան (Տիգրանակերտ) գաւառում 92 տարեկան հասակում վախճանւած Սիւսլիւ Բաքըրի թաղման արորղութիւնը կատարւել է իր իսկ եղբօր՝ Արամ արքեպիսկոպոսի ձեռամբ։ Արարողութիւնից յետոյ Աթեշեանը, լրագրողների հարցերին պատասխանելով, նշել է, որ Սուրբ Կիրակոսն իր քրոջ սիրելի պաշտամունքի վայրերից մէկն է եղել, եւ յաւելել.

«Շնորհակալ եմ արարողութեան մասնակիցներին։ 50-60 տարուց յետոյ առաջին անգամ այստեղ թաղման արարողութիւն ենք կատարում։ 2011 թ. այս եկեղեցում պսակադրութիւն էլ էինք արել։ Դժբախտաբար, ընդհարումների հետեւանքով մեր եկեղեցին վնասւել էր։ Այն վերանորոգւեց նախարարութեան կողմից։ Մենք այս տարածքների զաւակներն ենք։ Հայ, յոյն, ասորի թէ հրեայ՝ բոլորս մի ընտանիք ենք։ Եթէ կարելի է իրար սիրել, գրկել եւ յարգանք տածել միմեանց նկատմամբ, ապա ինչո՞ւ անջատւած լինենք։ Յուսով եմ, որ այս երկրում բոլորս կապրենք եղբայրաբար։ Այսօր եւս այս համայնքը ցուցադրեց իր եղբայրական վերաբերմունքը։ Մուսուլմանները, այլ հաւատք դաւանողները՝ բոլորն այստեղ էին։ Նրանք իրենց սէրն ու յարգանքը ցուցադրեցին մեր հանդէպ։ Եկեղեցին վերանորոգւեց եւ բացւեց արարողութիւնների համար։ Այստեղի մեր հայ քաղաքացիների թաղման, պսակադրութեան եւ մկրտութեան արարողութիւնները եւս այստեղ են իրականացւելու։ Այո, դա շահում էր, որ ձեռք բերւեց մեր պետութեան շնորհիւ։ Եկեղեցին պէտք է ապրի այլեւս»։

Այնուհետեւ Սիւսլիւ Բաքըրի աճիւնը եկեղեցուց հանւեց եւ թաղման նպատակով տարւեց ասորական գերեզմանոց։

Յիշեցնենք, որ Սուրբ Կիրակոսը վերանորոգումից յետոյ վերաբացւել է այս տարւայ մայիսին։

 

https://www.tigrishaber.com/surp-giragos-ermeni-kilisesinde-60-yil-sonra-cenaze-toreni-yapildi-79890h.htm

Թարգմանեց Մելինէ Անումեանը

Akunq.net

 

Յարակից լուրեր

  • Սուրբ Կիրակոս եկեղեցու տխուր յիշողութիւնները
    Սուրբ Կիրակոս եկեղեցու տխուր յիշողութիւնները

    Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, ով պապի յանցանքների պատճառով բազմիցս ներողութիւն է խնդրել հայերից եւ այցելել Ծիծեռնակաբերդ, իր հերթական յօդւածում պատմել է Դիարբեքրի վերակառուցւած Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի իր այցելութիւնների, տարիներ առաջ հանդիպած Անդօ քեռու մասին եւ ներկայացրել տարիներ շարունակ հայկական ինքնութիւնը թաքցրած Արամ Քաչիկեանի հետ իր զրոյցը:

  • Տիգրանակերտի պատմական Աւետարանը տուն կը վերադառնայ
    Տիգրանակերտի պատմական Աւետարանը տուն կը վերադառնայ

    2012 թ. նորոգւած եւ պատարագների համար վերաբացւած Տիգրանակերտի (Դիարբեքր) Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման համար երկար տարիներ պայքար մղած տիգրանակերտցի արձակագիր Մկրտիչ Մարկոսեանը յայտնել է, որ 1690 թւագիր Աւետարանը, որ եկեղեցում 12 տարի առաջ էր գտել եւ իր հետ տարել Պոլիս, պիտի ընծայի Տիգրանակերտում հիմնւելիք Քաղաքային թանգարանի հայկական մշակոյթի բաժնին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։