Կոչ եմ անում մասնակցել շաբաթ` նոյեմբերի 5-ին` ժամը 15:00-ին կայանալիք հանրահաւաքին՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան համար. իր ուղերձում յայտարարել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը:
«alikonline.ir» - Կոչ եմ անում մասնակցել շաբաթ` նոյեմբերի 5-ին` ժամը 15:00-ին կայանալիք հանրահաւաքին՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան համար. իր ուղերձում յայտարարել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը:
«Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է: Ես անբաղձալի տարր նկատուած եմ Նիկոլ Փաշինեանի կողմէ, ով արգելեց վերադարձս Հայաստան, բայց ես շարունակելու եմ ամբողջ ուժով պաշտպանել Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններու շահը: Ես ուզում էի լինել քեզ հետ՝ Երեւանում։ Չնայած ես ծնուել եմ Ֆրանսիայում, բայց ինձ համարում եմ 100% ֆրանսիացի եւ 100% հայ:
Հայաստանն իմ մէջ է, եւ ոչ ոք չի կարող ինձ խանգարել այն պաշտպանել. Սենատում եւ Ազգային ժողովում, Ֆրանսիայում, մենք բանաձեւեր ենք ընդունելու Հայաստանին եւ Արցախին աջակցելու եւ Ադրբեջանի դէմ պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով։
Այսօր արդէն Սենատը հրապարակել է բանաձեւի նախագիծը, որում ներառուած է նաեւ Արցախի Հանրապետութիւնը ճանաչելու եւ այդ ճանաչումը բանակցութիւնների գործիք դարձնելու անհրաժեշտութեան դրոյթը:
Պայքարը շարունակւում է։ Մեր եւ մեր երեխաների ապագայի անունից մենք պէտք է դիմադրենք, ցոյց տանք աշխարհին, որ Արցախի կողքին ենք, Արցախի հետ, յանուն Հայաստանի ու Արցախի անվտանգութեան: Կոչ եմ անում շաբաթ օր ժամը 15.00-ին, լինել Ֆրանսիայի հրապարակում», - նշել է ֆրանսահայ գործիչը: