Հա
09/12/2022 - 12:50

Հանդիպում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 7-ին Փարիզում տեղի է ունեցել Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի գլխաւորած պատւիրակութեան հանդիպումը ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը կազմակերպւել էր Ֆրանսահայ միութիւնների համակարգող խորհրդի (CCAF) կողմից:

Դեկտեմբերի 7-ին Փարիզում տեղի է ունեցել Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի գլխաւորած պատւիրակութեան հանդիպումը ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը կազմակերպւել էր Ֆրանսահայ միութիւնների համակարգող խորհրդի (CCAF) կողմից:

Ողջոյնի խօսքով հանդէս են եկել Խորհրդի համակարգողներ՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը եւ ֆրանսահայ հասարակական գործիչ Արա Թորանեանը:

Իր հերթին երկրի ղեկավարը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հանրապետութիւնում ընթացող սոցիալ-տնտեսական բազմաթիւ ծրագրերը՝ ուղղւած պատերազմի հետեւանքով բռնի տեղահանւած անձանց, ենթակառուցւածքային ռազմավարական խնդիրների լուծմանը, բնակչութեան բնականոն կենսագործունէութեան համար բաւարար պայմանների ստեղծմանը:

Առկայ մարտահրաւէրներին դիմակայելու, կատարւող աշխատանքները յաջողութեամբ իրականացնելու ու պատերազմից յետոյ ստեղծւած ճգնաժամը յաղթահարելու հարցում Նախագահը կարեւորել է համահայկական համախմբւածութեան, իւրաքանչիւր հայի ներգրաււածութեան աստիճանի բարձրացման եւ ներուժի օգտագործման անհրաժեշտութիւնը:

«Ամէն մէկը, որտեղ էլ լինի, իր գիտելիքների, փորձի, կարողութիւնների, ունակութիւնների ու հմտութիւնների սահմաններում պէտք է նպաստի Հայրենիքի զարգացմանն ու զօրացմանը: Սա է հայոց պետականութիւնն ամրացնելու, ժամանակակից յարափոփոխ աշխարհում մեր ազգային ինքնութիւնը պահելու միակ ճանապարհը: Մենք այլընտրանք չունենք»,- ասել է Արայիկ Յարութիւնեանը:

Միաժամանակ նախագահ Յարութիւնեանը նշել է, որ Ֆրանսիայի հայկական համայնքը միշտ կանգնած է եղել Արցախի կողքին ու այսօր էլ օգնում է ապաքինւել պատերազմի ծանր վէրքերից եւ դառնալ կենսունակ երկիր` միշտ մնալով հայկական: Նախագահ Յարութիւնեանը վստահութիւն է յայտնել, որ ֆրանսահայերը կը շարունակեն իրենց հայրենանւէր գործունէութիւնը ու կը նպաստեն Արցախի եւ Ֆրանսիայի միջեւ գործնական կապերի խորացմանը:

Հանդիպման ընթացքում Արայիկ Յարութիւնեանը նաեւ պատասխանել է ներկաներին յուզող հարցերին: Անվտանգութեանն առնչւող հարցին ի պատասխան՝ Նախագահը նշել է, որ Արցախի իշխանութիւնները բազմիցս յայտարարել են, որ մինչեւ հակամարտութեան վերջնական կարգաւորումը անհրաժեշտ է ապահովել ՌԴ խաղաղապահների, որպէս Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորի, անժամկէտ առաքելութիւնն Արցախում՝ դրան զուգահեռ աշխատելով լրացուցիչ միջազգային երաշխիքների ապահովման ուղղութեամբ:

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Յասմիկ Տոլմաջեանը, Ֆրանսիայի օրէնսդիր մարմնի ներկայացուցիչներ:

 

Arfd.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։