Ֆրանսիայի Հանրապետութիւնում գտնւող Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի գլխաւորած պատւիրակութիւնը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
Ֆրանսիայի Հանրապետութիւնում գտնւող Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի գլխաւորած պատւիրակութիւնը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
Հանդիպմանը քննարկւել են Արցախ-Ֆրանսիա կապերի զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը վերաբերող տարբեր հարցեր:
Արայիկ Յարութիւնեանը բարձր է գնահատել Անն Իդալգոի ջանքերը՝ ուղղւած Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեանը, անկախութեան միջազգային ճանաչման համար պայքարին սատարմանը, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից բռնազաւթւած տարածքներում Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պաշտպանութեանը: Նախագահը նաեւ շնորհակալութիւն է յայտնել Փարիզի քաղաքային խորհրդի անդամներին՝ Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչման բանաձեւի օգտին քւէարկելու համար:
Նախագահ Յարութիւնեանն ընդգծել է, որ միջազգային յարաբերութիւնների զարգացումը Արցախի համար շարունակում է մնալ առաջնահերթ խնդիրներից մէկը: Այդ համատեքստում երկրի ղեկավարը կարեւորել է Ֆրանսիայի վարչական շրջանների եւ քաղաքների հետ ունեցած ապակենտրոնացւած համագործակցութեան ընդլայնումն ու խորացումը՝ յոյս յայտնելով, որ երկկողմ յարաբերութիւնները զարգանալու են դինամիկ կերպով:
Փարիզի քաղաքապետը վստահեցրել է, որ Փարիզը միշտ կը լինի Արցախի եւ նրա ժողովրդի կողքին՝ պաշտպանելով նրա ինքնորոշման եւ խաղաղ ապրելու իրաւունքները:
Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանը եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը:
Arfd.am