Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Լոնդոնում BBC-ի կենտրոնակայանի եւ գրասենեակի մօտ՝ պահանջելով ճշմարտութիւնն ասել արգելափակւած Արցախի մասին եւ դադարեցնել ադրբեջանական ահաբեկչութեանն աջակցելը:
«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Լոնդոնում BBC-ի կենտրոնակայանի եւ գրասենեակի մօտ՝ պահանջելով ճշմարտութիւնն ասել արգելափակւած Արցախի մասին եւ դադարեցնել ադրբեջանական ահաբեկչութեանն աջակցելը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացել է Մեծ Բրիտանիայի Հայ Դատի յանձնախմբից։
2022 թւականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետեւանքով շրջափակման մէջ է յայտնւել Արցախի 120 հազար բնակիչ, այդ թւում՝ 30 հազար երեխայ։ 1100 քաղաքացիական անձ, այդ թւում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։
Շրջափակման պատճառով Հայաստանից ամէն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարաւոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետեւանքով առկայ է սննդի, դեղորայքի պակաս: