ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը ելոյթ է ունեցել ֆրանսիական CNews հեռուստատեսութեան լուրերի թողարկման շրջանակում։
ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը ելոյթ է ունեցել ֆրանսիական CNews հեռուստատեսութեան լուրերի թողարկման շրջանակում։
Հայ գործիչն անդրադարձել Արցախի շրջափակմանը, հումանիտար աղէտին, Ադրբեջանի եւ Թուրքիայի գործած ագրեսիային, այդ համատեքստում միջազգային հանրութեան լռութեան ու անգործութեանը, ինչպէս նաեւ Եւրոմիութեան՝ Ադրբեջանի հետ գազային համաձայնագրին։
Նա կոչ է արել Ֆրանսիային աւելի մեծ դեր կատարել եւրոպական հարթակում ճգնաժամի յաղթահարման ուղղութեամբ, Ֆրանսիայի հասարակութեանը, ժողովրդավարներին եւ մարդասէրներին յորդորել մասնակցել յունւարի 17-ին, ժամը 18.30 ին, Փարիզում խորհրդարանի առաջ կայանալիք հանրահաւաքին, սատարելու համար Արցախին ու Հայաստանին:
Arfd.am