Հա
24/01/2023 - 15:10

Էմմանուէլ Մակրոնը Ելիսէյեան պալատում ընդունել է Արա Թորանեանին եւ Մուրադ Փափազեանին

Յունւարի 23-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը Ելիսէյեան պալատում հիւրընկալել է ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանեանին եւ Մուրադ Փափազեանին՝ քննարկելու դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի շրջափակման մէջ գտնւող Լեռնային Ղարաբաղում տիրող դրամատիկ իրավիճակը եւ սպառնալիքները, որոնք ազդում են երկրի վրայ, ինչպէս նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը:

Հայ գործիչները հանդիպումից յետոյ կիսւել են իրենց տպաւորութիւններով․ նրանք շնորհակալութիւն են յայտնել Էմանուէլ Մակրոնին։

Մուրադ Փափազեանը եւ Արա Թորանեանը Ֆրանսիայի նախագահին յայտնել են 1915 թւականի ցեղասպանութիւնը վերապրածների ժառանգների, Թուրքիայի կողմից դեռեւս ժխտւող 500.000 հայազգի ֆրանսիացիների մտահոգութիւնը իրենց սերունդների անվտանգութեան վերաբերեալ։

Նրանք, մասնաւորապէս, Մակրոնի ուշադրութիւնը հրաւիրել են Լեռնային Ղարաբաղում հայութեան առջեւ ծառացած հումանիտար աղէտի վրայ եւ յոյս յայտնել, որ այս ծայրայեղ պահին Ֆրանսիան օգնութեան կը ցուցաբերի արցախահայութեանը։

CCAF-ի համանախագահները ողջունել են Էմանուէլ Մակրոնի կողմից իրենց նկատմամբ ցուցաբերւած ուշադրութիւնը եւ յոյս յայտնել, որ Ֆրանսիան աւելի ակտիւ դեր կը խաղայ Լեռնային Ղարաբաղի բնակչութեան պաշտպանութեան գործում, որին ներկայումս սպառնում է էթնիկ զտումները, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականութիւնը պահպանելու հարցում։

Յ․ Գ. Զաւեշտն այն է, որ Մուրադ Փափազեանի պէս ազգային գործիչը, ով պարբերաբար Ֆրանսիայի նախագահի պատւաւոր հիւրն է դառնում՝ համազգային հարցեր քննարկելու, հայ ժողովրդի ճակատագրին վերաբերող կենսական նշանակութեան խնդիրներ բարձրացնելու առաքելութեամբ, ՀՀ իշխանութիւններն արգելել են նրա մուտքը Հայաստան։ Սա ոչ թէ աբսուրդի, այլ լուրջ մտորումների ժանրից է․․․

Arfd.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։