Հա
25/01/2023 - 10:29

Դադարեցնել Ադրբեջանի ցեղասպանական շրջափակումը Արցախի դէմ

Բուենոս Այրէսի հայ համայնքը յունւարի 23-ին ցոյց է կազմակերպել Բուենոս Այրէսի Օբելիսկի մօտ՝ ցոյց տալու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան պաշարումը եւ 2022 թւականի դեկտեմբերի 12-ից Լաչինի շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծւած հումանիտար ճգնաժամը:

«alikonline.ir»- Բուենոս Այրէսի հայ համայնքը յունւարի 23-ին ցոյց է կազմակերպել Բուենոս Այրէսի Օբելիսկի մօտ՝ ցոյց տալու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան պաշարումը եւ 2022 թւականի դեկտեմբերի 12-ից Լաչինի շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծւած հումանիտար ճգնաժամը:

Այդ օրը ժամը 17:00-ից սկսած, Արգենտինայի բոլոր տարիքի հայ քաղաքացիները հաւաքւել են Հանրապետութեան հրապարակում՝ Արցախի շրջափակումը դատապարտող եւ միջանցքի անյապաղ բացում պահանջող պաստառներով:

«Լաչինի միջանցքը միակ մուտքն է կենսական պաշարների համար, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը եւ էներգետիկ ռեսուրսները՝ հասնելու այնտեղ ապրող 120,000 հայ բնակիչներին (ներառեալ 30,000 երեխաներ եւ 20,000 տարեցներ), որոնք ապրում են այնտեղ», – նշել են կազմակերպիչները: Նրանց խօսքով, «սա Ադրբեջանի եւ նրա նախագահ Իլհամ Ալիեւի եւս մէկ մանեւր է` իրականացնելու էթնիկ զտումների ցեղասպանական նախագիծ տարածաշրջանի հայ բնակչութեան դէմ»:

«Որպէս Արգենտինայի հայ քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում մեր երկրի ժողովրդին եւ իշխանութիւններին համերաշխութիւն դրսեւորել Արցախի բնակիչների հետ եւ բարձրացնել իրենց ձայնը, համապատասխան պահանջներ ներկայացնել միջազգային կազմակերպութիւնների առջեւ, որպէսզի Ադրբեջանը դադարեցնի անմարդկային վերաբերմունքը»,-յայտարարել են ակցիայի մասնակիցները:

«Միջազգային հանրութիւնը՝ Եւրոմիութիւնը, ՄԱԿ-ը, Մինսկի խումբը անգործութեան են մատնւած: Թէեւ Թուրքիայի հետ նաւթի եւ գազի գործարքները կարեւոր են, դաժանօրէն պաշարւած ժողովրդի կեանքը շատ աւելի կարեւոր է: Արգենտինայի մեր կառավարութիւնը նոյնպէս պէտք է իր ձայնը լսելի դարձնի այս առումով»,- «Diario ARMENIA»-ին ասել է Ռոզիտա Իւսեֆեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։