Ի պատասխան Բերձորի միջանցքի անմարդկային շրջափակման, ամերիկահայ համայնքի հարիւրաւոր անդամներ եւ նրանց համախոհները Լոս Անջելէսում ԱՄՆ Դաշնային շէնքից երթով շարժւեցին դէպի Ադրբեջանի հիւպատոսութիւն եւ արգելափակեցին Ուիլշըր պողոտան։ Ժամանելով Ադրբեջանի հիւպատոսութիւն՝ ամբոխը շարունակել է ամբողջութեամբ փակել Սեփուլուեդայի մօտ գտնւող Ուիլշըր փողոտան՝ խորհրդանշական կերպով արգելափակելով մուտքը դէպի ադրբեջանական հիւպատոսութիւն, ճիշտ այնպէս, ինչպէս Ադրբեջանը շուրջ 50 օր շրջափակում է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։

2022 թւականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը շրջափակման է ենթարկել Արցախի տարածաշրջանի 120 հազար հայի մնացած աշխարհից։ Դա 30,000 երեխայ է թողել բանտարկւած սեփական տներում՝ առանց սննդի եւ ջերմութեան՝ դաժան ձմռան կէսին:
2020 թւականին համաշխարհային համաճարակի ժամանակ Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դէմ իրականացւած յարձակումից յետոյ բռնատիրական ռեժիմը կրկին համարձակւում է հայերին էթնիկ մաքրելու իրենց բնիկ հայրենիքից։ Արցախի շրջափակումը, որը համահունչ է նախագահ Իլհամ Ալիեւի իսկ խօսքերին, փորձ է բնաջնջել հայերին տարածաշրջանից՝ յանուն նաւթի շահոյթի եւ պանթուրքական ցեղասպանական օրակարգի։
Այս երթով ամերիկահայ համայնքը եւ նրանց դաշնակիցները պահանջեցին ԱՄՆ կառավարութիւնից, յատկապէս Լոս Անջելէսի քաղաքապետ Կարէն Բասից եւ Կալիֆորնիայի նահանգապետ Գեւին Նիւսոմից, ճնշում գործադրել Բայդէնի վարչակազմի վրայ՝ շօշափելի քայլեր ձեռնարկելու Արցախի շրջափակմանը վերջ տալու համար։ Այս պահանջները գրւել եւ փոխանցւել են քաղաքապետ Բասին, ինչպէս նաեւ նահանգապետ Նիւսոմին:
ԱՄՆ Արեւմտեան շրջանի Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը կրկին կոչ է անում բոլոր համայնքներին հանդէս գալ հակահայկական բռնութեան, յամառ ցեղասպանական մտադրութիւնների եւ ապօրինի գաղութացման դէմ՝ միանալով մեզ արդարութեան համար մեր պայքարում: Կազմակերպութիւնը կոչ է անում համայնքի բոլոր անդամներին դատապարտել Արցախի բնիկ հայերի դէմ Ադրբեջանի վերջին յարձակումը եւ ԱՄՆ-ում մեր իսկ ընտրւած պաշտօնեաներից պահանջել դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի կրկնակի խախտումները եւ գործադրել դիւանագիտական բոլոր ջանքերը՝ կանխելու ադրբեջանական ահաբեկչութեան եւ մարդու իրաւունքների ոտնահարման հերթական դրսեւորումները։
Հանրահաւաքին ելոյթներով հանդէս եկան համայնքի քաղաքական գործիչներ, հոգեւորականներ, ՀԵԴ եւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներ:
Arfd.am