Վաշինգտոնում Կապիտոլիումի շէնքի առաջ ամերիկահայերը ցոյց են անցկացրել՝ իրենց բողոքը յայտնելով Լաչինի միջանցքի արգելափակման դէմ: Բողոքի ակցիային է մասնակցել նաեւ ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:
«alikonline.ir» - Վաշինգտոնում Կապիտոլիումի շէնքի առաջ ամերիկահայերը ցոյց են անցկացրել՝ իրենց բողոքը յայտնելով Լաչինի միջանցքի արգելափակման դէմ: Բողոքի ակցիային է մասնակցել նաեւ ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: Այս մասին հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով Փալոնի գրառումը Twitter-ում:
«Այսօր Կապիտոլիումի մօտ ցուցարարները բողոք էին հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական եւ անմարդկային շրջափակմանը: Ես հպարտութեամբ կանգնեցի նրանց կողքին՝ կոչ անելով, որ Միացեալ Նահանգները պատասխանատւութեան ենթարկի Ալիեւին Արցախի ժողովրդի դէմ մարդու իրաւունքների խախտումների համար»,- գրել է Փալոնը։
Ըստ գրառմանը կից լուսանկարի՝ ցուցարարները ակցիային են ներկայացել Հայաստանի դրօշով եւ Արցախի շրջափակումը դադարեցնելու, Ադրբեջանին ռազմական աջակցութիւնը դադարեցնելու եւ այլ կոչեր պարունակող պաստառներով: