Հա
02/03/2023 - 10:10

Հայկական «Մարալ» համոյթը երկրաշարժից տուժածների համար ելոյթ կունենայ

Ստամբուլում գործող հայկական Եսայեան դպրոցի շրջանաւարտների միութեան (EOYD) կազմում գործունէութիւն ծաւալող «Մարալ» երաժշտութեան եւ պարի համոյթը երկրաշարժից տուժած բնակչութեան համար հանդէս կը գայ ելոյթով։

«alikonline.ir» - Ստամբուլում գործող հայկական Եսայեան դպրոցի շրջանաւարտների միութեան (EOYD) կազմում գործունէութիւն ծաւալող «Մարալ» երաժշտութեան եւ պարի համոյթը երկրաշարժից տուժած բնակչութեան համար հանդէս կը գայ ելոյթով։ Տեղեկացնում է Ermenihaber.am-ը վկայակոչելով «Ակօս»-ին:

Նախատեսւում է այն անցկացնել ապրիլի 14-ին «Ֆուլեա Սուլէյման Սեբա» մշակոյթի եւ արւեստի կենտրոնում։ Նրանց կուղեկցի նաեւ հայազգի երգչուհի Կարին Չիբուքչեան Բոզքուրթը հայերէն կատարումներով։

Համոյթի գեղարւեստական տնօրէն Կարպիս Չափքանը նշել է, որ համերգից ստացւած եկամտի մի մասը կուղարկւի երկրաշարժից տուժած շրջաններ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։