Հա
12/03/2023 - 13:10

«Թուրքիայի միակ հայկական գիւղը երկրաշարժից յետոյ ամբողջովին քանդւել է, որպէսզի գիւղը չվերանայ, պետութեան աջակցութիւնն է անհրաժեշտ»․ գիւղապետ

Թուրքական «Posta» թերթի սիւնակագիրներից Օրալ Չալըշլարը գրել է վերջին երկրաշարժից յետոյ Թուրքիայի հայկական միակ գիւղում՝ Վաքըֆլըում տիրող իրավիճակի մասին:

«alikonline.ir» - Թուրքական «Posta» թերթի սիւնակագիրներից Օրալ Չալըշլարը գրել է վերջին երկրաշարժից յետոյ Թուրքիայի հայկական միակ գիւղում՝ Վաքըֆլըում տիրող իրավիճակի մասին, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Գիւղապետ Պերճ Քարթունը Չալըշլարի հետ զրոյցում նշել է, որ գիւղը ծայրից ծայր քանդւել է: Պատմել է, որ գիւղում 35 տուն կայ՝ մօտ 130 հոգի բնակչութեամբ: Երկրաշարժից անմիջապէս յետոյ 30 կին եւ երեխայ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանի ուղարկած աւտոբուսով տեղափոխւել են Ստամբուլ: 20 մարդ էլ գնացել է բարեկամների մօտ՝ Իսքենդերուն: 

«Այս գիւղի բնակչութիւնը գնալով նւազում է: Երկրաշարժը մեծ աւերածութիւն եղաւ: Որպէսզի այս գիւղը չվերանայ, պետութեան աջակցութիւնն է անհրաժեշտ»։

Նա ասել է, որ գիւղում 15 տուն էապէս վնասւել են, եկեղեցին նոյնպէս վնասւել է: Այս պահին մօտ 25 վրան ունեն, որտեղ էլ ապրում են: Շեշտել է, որ բոլոր կողմերից օգնութիւն է գալիս, 4-րդ օրւանից սկսել է տեղ հասնել օգնութիւնը, շնորհակալութիւն է յայտնել բարերարներին, պաշտօնեաներին:

«Սրանից յետոն արդէն պետութիւնից ենք ակնկալում: Ինչպէ՞ս են կառուցւելու քանդւած տները: Գումարային օգնութեա՞մբ, թէ՞ այլ ճանապարհներով: Պէտք է ստեղծենք այն հնարաւորութիւնները, որոնք կը կանխարգելեն, որ մարդիկ լքեն այս գիւղը: Գիւղացիների միգրացիան կանխելու համար պէտք է նախ եւ առաջ լուծենք ապաստանի հարցը: ... Թուրքիայում մնացած միակ հայկական գիւղը կանգուն պահելու համար ջանքեր ենք գործադրում: Ամէն եկողից օգնութիւն ենք խնդրում: Շատ մեծ աղէտ ապրեցինք»,- նշել է գիւղապետը: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։