Թուրքիայում վաւերագրական ֆիլմ կը ցուցադրւի պրոֆեսիոնալ բռնցքամարտում Թուրքիայի Հանրապետութիւնն առաջին անգամ ներկայացրած հայ մարզիկ Կարպիս Զաքարեանի մասին:
«alikonline.ir» - Թուրքիայում վաւերագրական ֆիլմ կը ցուցադրւի պրոֆեսիոնալ բռնցքամարտում Թուրքիայի Հանրապետութիւնն առաջին անգամ ներկայացրած հայ մարզիկ Կարպիս Զաքարեանի մասին: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:
Ֆիլմի ցուցադրութիւնը նախատեսւած էր փետրւարի 6-ին, սակայն Թուրքիայում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի պատճառով այն յետաձգւել էր: Այժմ ցուցադրութիւնը նախատեսւած է մարտի 30-ին:
Ֆիլմը պատրաստւել է «Լոյս մեդիա» Թուրքիայում գործող առցանց հայկական հեռուստաալիքի կողմից եւ ցուցադրւելու է Ստամբուլի Աթաթուրքի անւան մշակութային կենտրոնում: Կազմակերպւելու է նաեւ Զաքարեանի կեանքի մասին պատմող ցուցահանդէս:
Կարպիս Զաքարեանը բռնցքամարտիկի կարիերան սկսել է 14 տարեկանից: 1948թ. դարձել է Թուրքիայի չեմպիոն 48կգ քաշային կարգում, իսկ 1951-ին՝ երկրի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը:
Իր սպորտային կարիերայի ընթացքում աշխարհի տասնեակ երկրներում Կարպիսը մասնակցել է 206 սիրողական եւ 50 պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարի, տօնել 226 յաղթանակ:
1960-ականների վերջին միջազգային սպրոտում Թուրքիային փառք բերած Զաքարեանը սկսել է զբաղւել մարզչական գործունէութեամբ: