MENU
«Եւրոպացիները եւ իրաւական եւ կարգավիճակային առումով ի վիճակի չեն Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալ»,- այս մասին շեշտել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Իրանի միջազգային օլիմպիադաներում բարձր նւաճումներ արձանագրած աշակերտների հետ հանդիպման ժամանակ Հանրապետութեան նախագահը կարեւորել է ծնողական խորհուրդների եւ ընտանիքի առանցքային դերը աշակերտների անձի զարգացման գործընթացում նշելով որ՝ առողջ մրցակցութիւնը, որի հիմքում կը լինի բարձր արժէքներն ու արդարութիւնը կը նպաստի ամենտարբեր ոլորտների զարգացմանը:
«Նասիմէ բիդարի» քաղաքական-հասարակական ամսագիրն իր վերջին համարով անդրադարձ է կատարել իրանահայ համայնքի ձեւաւորման պատմութեանը, ինչը, սակայն ամսագրի ձեւաւորմամբ իրողութիւնը ներկայացւել է փախստականների կամ Իրանում ապաստանած ժողովուրդների լոյսի ներքոյ:
Հոկտեմբերի 6-ը Արցախեան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլեանի ծննդեան օրն է: Մարտական փառաւոր ուղի անցած հերոսն այս տարի կը դառնար 60 տարեկան:
Այսօր հոկտեմբերի 6-ին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ներկայացաւ Իսլ. խորհրդարան պատասխանելու մի քանի պատգամաւորների հարցերին:
Հայաստանից ժամանած քաղաքական գործիչ, տնտեսագէտ եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը իր Նոր Ջուղա կատարած այցելութեան ծիրում, շաբաթ՝ 5 հոկտեմբեր 2019 թւականի առաւօտեան այցելելով Ս. Ա. վանք հանդիպեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Պատգամաւորական ժողովի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներին:
Ըստ Սիվիլնէթի հաղորդման, հոկտեմբերի 2-ին, Սոչիի «Վալդայ» ակումբին մէջ, ԱրտԳործՆախարար Լաւրով ըրած է հետեւեալ յայտարարութիւնը Արցախեան հիմնահարցի դիւանագիտութեան ներկայ փուլին մասին.