MENU
25 տարի առաջ ուժի մէջ է մտել Կրակի եւ ռազմական գործողութիւնների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրւել է Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդութեամբ: 1994 թ. յուլիսի 26-27-ը, լրացուցիչ պայմանագիր ստորագրելով, բոլոր երեք կողմերը հաստատել են հրադադարի ռեժիմի անժամկէտ բնոյթը՝ ընդհուպ մինչեւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան վերջնական կարգաւորումը
Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսում՝ օրէնսդիր մարմնում, մայիսի 7-ին ընդունւեց Օսմանեան Թուրքիայում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող յայտարարութիւն։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի` մոսկովեան այցը չեղարկելու որոշումը կապւած է նրա գրաֆիկում փոփոխութիւնների հետ, սակայն Սոչիում նախատեսւած բանակցութիւնները կը կայանան առանց փոփոխութիւնների:
Շաբաթ, 11 մայիսի երեկոյեան ժամը 7:30-ին, Աթէնքի մէջ երկօրեայ իր աշխատանքները աւարտեց ՀՄԸՄ-ի պատմութեան առաջին երիտասարդական համագումարը, որուն մասնակցեցան միութեան 17 շրջաններէն 39 երիտասարդ-երիտասարդուհիներ, շրջաններէ վարչական ներկայացուցիչներ, ՀՄԸՄ-ի Յունաստանի Շրջանային վարչութեան եւ ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան անդամներ:
ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է որ՝ ԵՄ-ն շարունակելու է պաշտպանել Միջուկային համապարփակ համաձայնագիրը: