MENU
Այսօր առաւօտեան Իրանում հնչեց դպրոցական տարեմուտի զանգը եւ միլիոնաւոր աշակերտութեան հետ միաժամանակ իրանահայ հազարաւոր աշակերտ-աշակերտուհիներ եւս յաճախեցին հայոց դպրոցներ:
Կիրակի, սեպտեմբերի 22-ի առաւօտեան, Հայաստանի Հանրապետութեան ան կախ պետականութեան վերականգնման 28-ամեակի առիթով, Թեհրանի բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ընթացքում, տեղի ունեցաւՀանրապետական մաղթանք:
Ամերիկացիներին թւում է, թէ կարող են լռեցնել Իրանի ձայնը, բայց մենք հաւատացած ենք, որ նախագահին նիւեօրքեան այցի ընթացքում կը յաջողւի բարձրացնել Իրանի ձայնը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին՝ անդրադառնալով Հանրապետութեան նախագահի նիւեօրքեան այցին:
«Հրապարակ» օրաթերթի «Հոգեւոր Հայաստան» մենախoսութիւնների շարքի այս համարի հերոսը արձակագիր Սպարտակ Ղարաբաղցեանն է, ով տալիս է հոգեւոր Հայաստանի իր սահմանումը եւ այն, թէ ինչ կը փոխէր ներկայիս Հայաստանի հոգեւոր-մշակութային կեանքում։
«Հրապարակ» թերթը գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինեանը Լոս Անջելէսում լրագրողների հետ երեկւայ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի հրաժարականի տեքստին՝ տալով խիստ գնահատականներ. «Ինքը, դէ իւրէ լինելով ԱԱԾ տնօրէն, ըստ էութեան յայտարարութիւն է անում իր գերագոյն հրամանատարի դէմ, եւ լինելով վարչապետին ենթակայ մարմին, յայտարարութիւն է անում իր ղեկավարի դէմ, դրանից աւելի մեծ անարգանք սպայի պատւին չկայ: Յետոյ իմացայ, որ ծառայութեան կայքում է տեղադրւել այդ նիւթը: Հանել են, բա ի՞նչ պիտի անէին, բա պիտի շարունակէր մնա՞լ: Սպան այդպիսի բան անի, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը:
«Իրանը տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեան հաստատման նպատակ է հետապնդում»,- այս մասին այսօր սեպտեմբերի 23-ին Նիւ Եօրք մեկնելուց առաջ, լրագրողների հետ զրոյցում նշել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Սեպտեմբերի 21-ին ՀՅԴ-ն Անկախութեան տօնին նւիրւած երթ էր կազմակերպել: Երթի ժամանակ Aravot.am-ի հետ զրոյցում ՀՅԴ ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը հարցին՝ այսօր մեր անկախութեանը, ինքնիշխանութեանը սպառնացող ինչ-որ վտա՞նգ կայ՝ պատասխանեց. «Օօօ՜, լիքը: Բերէք էս տօն օրը չխօսեմ բացասական շատ բաների մասին, շատ-շատ են»:
Շինարարութեան ժամկէտների փոփոխութեան պատճառներից մէկը Իրանի բանկային համակարգի շուրջ ստեղծւած իրավիճակն է։ Սակայն սա միակ խնդիրը չէ։