MENU
ՕԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հաւաստիացրել է, որ Իրանը ոչ մի պատերազմ չի նախաձեռնի՝ ընգծելով, սակայն, որ ցանկացած ագրեսիայի դէպքում, Իրանը ողջ հզօրութեամբ կը պաշտպանւի: Այս մասին նա յայտարարել է ամերիկեան CNN հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Քրիստիան Ամանփուրին տւած բացառիկ հարցազրոյցում:
Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Իրանի արտգործնախարարը յայտարարել է, որ իր երկիրը մտադիր է ՄԱԿ-ի բարձր ամբիոնից առաջարկել Պարսից ծոցում ստեղծել ծովային դաշինք, որի մէջ կը լինեն Իրանը, Իրաքը եւ Պարսից ծոցի արաբական միապետութիւնները՝ այդ թւում Սաուդական Արաբիան։
Ուրբաթ 27 եւ երկուշաբթի 30 սեպտեմբեր 2019-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Գրիգոր Ս․ եպս․ Չիֆթճեանի հովանաւորութեամբ եւ Թեմական խորհրդի կազմակերպութեամբ տեղի է ունենալու Թաւրիզի Գ․ հայագիտական գիտաժողովը, մասնակցութեամբ մէկ տասնեակ հայագէտների եւ յարակից բնագաւառների մասնագէտ ուսումնասէրների՝ Թաւրիզից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Զվերցարիայից եւ Թուրքիայից։
ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանն իր ֆէյսբուքեան էջում, անդրադառնալով փոխգնդապետ Արա Մխիթարեանին ծեծի ենթարկելու դէպքին:
Լիբանանի պաշտպանութեան նախարարի այցելութիւնը Երեւան եւ մանաւանդ այնտեղ կատարուած յայտարարութիւնները կը պարզեն դիտարժան որոշ հանգամանքներ, որոնք սերտօրէն կ՛աղերսուին համահայկական օրակարգին հետ. մանաւանդ այն առումով, որ յստակ ուղերձ կը բովանդակեն, ուղղուած` Ազրպէյճանին:
«Միջազգային բանկիր ղեկավարներից շատերը համոզւած են, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների զէնքն արդէն բթացել եւ սպառել է իրեն»,- այս մասին լրագրողների հետ զրոյցում ասելէ Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդլոլնասեր Հեմաթին:
Վերջին մէկ ու կէս տարում, ընդհանուր առմամբ, կարծես թէ փորձ է կատարւում իրականացնել առկայ օրակարգը հայ-իրանական յարաբերութիւններում, բայց արւող քայլերը ամենեւին բաւարար չեն։ Այդ մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Երեւանի պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանը:
Դոնալդ Թրամփը Նիւ Եօրքում, Հասան Ռոհանիի հետ հանդիպումն անհնար չի համարել՝ նշելով, որ Իրանի պաշտօնեաններին հանդիպելու համար միջնորդի կարիք չկայ. տեղեկացնում է ԻՍՆԱ-ն: