MENU
Սեպտեմբեր 2-ին համայն հայութիւնը, հայրենական հողերէն մինչեւ Սփիւռքեան գաղթօճախները, շնորհաւորեցին Արցախի Հանրապետութեան անկախութեան 28-րդ տարեդարձը։ Բնականաբար, Հայաստանի Հանրապետութեան վարչապետը միացաւ ժողովուրդին՝ նշելու համար Արցախի անկախութեան տօնը։
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը պաշտօնական հրաւէր ստացած լինելով Երեւանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ՝ դոկտ. Վարդան Ոսկանեանի կողմից, որը անձնապէս Թաւրիզ էր այցելել եւ հանդիպում ունեցել Սրբազան Հօր հետ, մեկնեց Երեւան, իր մասնակցութիւնը բերելու եւ բանախօսելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» խորագրեալ գիտաժողովին:
Լրագրող եւ հրապարակագիր Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ռոբերտ Քոչարեանի տարեդարձի շնորհաւորանքներն ու դրանց մէջ նրա ձեռքբերումների թւարկումը մի նոր ստրեսի մէջ գցեցին Նիկոլ Փաշինեանին, որ որպէս թերապեւտիկ միջոց իր պատանեկութիւնից մինչեւ հասուն տղամարդ ելոյթների պոպուրին մոնտաժեց, որտեղ փչացած ձայնապնակի պէս տարբեր տարիքներում կրկնում էր նոյն բանը՝ թալանել են, կը պատժենք, ամբողջ թալանածը յետ կը բերենք, ու մէկ էլ բանտից դուրս գալու ու ընտնիքի անդամների հետ ողջագուրւելու երկար տեւող յուզիչ տեսարանը։
Հենրիխ Մխիթարեանն ու նրա գործակալները կարողանում են գաղտնիք պահել: Դեռ երէկ նա լոնդոնեան «Արսենալ»-ի կազմում մէկ քառորդի խաղ խաղաց, իսկ յաջորդ առաւօտ Հռոմ գնաց ու «Ռոմա»-ի հետ պայմանագիր կնքեց։
Թուրքական Bianet թերթի թղթակից, ֆոտոլրագրող եւ վերլուծաբան Սերդար Քորուջուն իր սիւնակում անդրադարձել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլիամ Սարոյեանի կեանքին ու գործունէութեանը:
Իսլ. խորհրդարանը վստահութեան քւէ տւեց Կրթութեան եւ Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի նախարարութիւնների համար առաջադրւած նախարարի թեկնածուներին:
ԱՄՆ-ի հետ բանակցելու որոշում չենք ունեցել եւ չունենք: Եղել են բազմաթիւ առաջարկներ, բայց մեր պատասխանը միշտ եղել է բացասական: Այս մասին այսօր՝ խորհրդարանում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Երկրի ազգային անվտանգութեան ապահովման անհրաժեշտ նկատառումներից ելնելով, Բանակի իրականացրած որոշ գործողութիւնների գաղտնիութիւնը պահւում է: Այս մասին այսօր՝ բանակի մարտիկների գնահատման միջոցառման ժամանակ յայտարարել է Բանակի գլխաւոր հրամանատար, գեներալ-լէյտենանտ Սէյէդ Աբդօլռահիմ Մուսաւին: