MENU
1992 թ. մայիսի 8-ից 9-ը հայկական մարտական ուժերի ռազմական եզակի գործողութեան արդիւնքում ազատագրւեց Շուշին՝ դառնալով Արցախեան ազատամարտի բեկումնային եւ անշրջելի հանգրւանը: Շուշին հայ ժողովրդի հաւաքական երազանքների, ազատագրական պայքարի եւ քաղաքական արժանապատւութեան պսակն էր, Հայոց անկախ պետականութեան կերտման ճանապարհին վաւերական արժէք: