MENU
Հայաստանում խորհրդարանական ընտրութիւնների քւէարկութեանը, նախնական տւեալներով, մասնակցել է քւէարկելու իրաւունք ունեցող քաղաքացիների 49,4 տոկոսը. քւէարկութեանը մասնակցել է 1 մլն 281 հազար 174 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական յանձնաժողովի տեղեկատւական կենտրոնում ասաց ԿԸՅ նախագահ Տիգրան Մուկուչեանը:
Հայաստանի Հանրապետութիւնում ժամը 20:00-ին աւարտւեց արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների քւէարկութիւնը. ընտրատեղամասերը փակւեցին։
Իշխող ուժի ուղղորդմամբ՝ կա՛մ ընդդիմադիր ուժի շտաբի անդամներ, կա՛մ ընդդիմադիր հայեացքներ ունեցող անձինք պարզապէս բերման են ենթարկւում՝ ըստ Yerkir.am-ի ասաց Ընտրութիւնների վերահսկման կոմիտէի անդամ Ռուբէն Մելիքեանը մամուլի ասուլիսում։
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտօնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանեանի յայտարարութիւնը.
Ժամը 17:00-ի դրութեամբ 2021 թւականի Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններին քւէարկելու իրաւունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քւէարկութեանը մասնակցել են 989 հազար 972 անձ, ընդհանուր ընտրողների 38,17%-ը:
Ակնյայտ է՝ գործող իշխանութիւնը հոգեվարքի մէջ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելեանը, որը քւէարկեց Գեղարքունիքի մարզ, Գեղամաւան գիւղի 20/16 ընտրական տեղամասում:
Ես իմ ընտրութիւնը կատարել եմ դեռեւս 33 տարի առաջ եւ այսօր էլ իմ վերաբերմունքը չիփոխւել։ Այս մասին քւէարկութեանը մասնակցելուց յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ երրորդնախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսեանը։