MENU
Հինգշաբթի, 1 Յուլիս 2021-ին, Վատիկանի Պապական ժողովասրահին մէջ ընթացք առաւ քրիստոնեայ հոգեւոր պետերու ժողովը, ներկայութեամբ Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Պապին։ Ժողովէն առաջ հաւաքական աղօթք տեղի ունեցաւ Սուրբ Պետրոս Մայր Տաճարին մէջ։
Ամերիկայի Միացեալ Նահանգների Նիւ Ջերսի նահանգի Սենատը յունիսի 30-ին ընդունեց «Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ Արցախում քաղաքացիական բնակչութեան նկատմամբ յարձակումները դատապարտող» բանաձեւ, որով ճանաչեց նաեւ Արցախի Հանրապետութեան անկախութիւնը։ Այդպիսով՝ Նիւ Ջերսին դարձաւ ամերիկեան 10-րդ նահանգը, որը ճանաչել է Արցախի Հանրապետութեան անկախութիւնն ու ժողովրդի ինքնորոշման իրաւունքը։
Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի հրամանով, հոջ. Ղոլամհոսէյն Մոհսէնի Էժէյին նշանակւել է Դատական ուժի ղեկավար:
«Թուրք-ադրբեջանական խաղաղութեան բանաձեւը տարբեր է խաղաղութիւն ասւածից. դա այլ բան է, քանի որ, երբ նրանք յաղթում են, անընդհատ են շարունակելու յաղթել՝ մինչեւ Հայաստանի քաղաքացու նւաստացում եւ տնտեսական օկուպացիա։ Նրանք սրան են գնալու, եթէ, իհարկէ, դիմացը չլինի արժանապատիւ խաղաղութեան բանաձեւ, ուստի այս զօրավարժութիւններն ուժի ցուցադրութիւն են՝ ուղղւած, սակայն, ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Ռուսաստանին եւ Իրանին»,- ասաց թուրքագէտը։
Արմէն Գէորգեանը տելեգրամեան իր էջում գրում է․
Հայաստանը դառնում է տարածաշրջանի ամենայետամնաց երկիրը: Ցաւօք, այս միտումը սկսում է ինստիտուցիոնալ բնոյթ ստանալ: Ես բարձրաձայնում եմ այս մասին ոչ թէ քւէարկութեան արդիւնքների, այլ քւէարկութեան նման արդիւնքների հիմնական պատճառից անհագստացած:
Նիկոլ Փաշինեանին յաջողւեց պահպանել իշխանութիւնն առաւելապէս հասարակութեան ցածր կրթական ցենզի, արժէքային դեգրադացւած համակարգի ու տեղեկատւական մանիպուլիացիաների նկատմամբ դիմադրողականութեան բացակայութեան շնորհիւ։ Դա խոստովանում է անգամ ինքը՝ իշխանութիւնը, որի ներկայացուցիչներն իրենց յաղթանակը ներկայացնում են՝ որպէս «ինտելեկտուալ ապուշների» դէմ յաղթանակ։
Երեւանի «Ոսկէ ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատօնը կը կայանայ հոկտեմբերի 3-10: Այս մասին Panorama.am-ը տեղեկացաւ փառատօնի մամուլի գրասենեակի ղեկավար Ռոզա Գրիգորեանից:
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ յուլիսի 1-ին տեսակապի միջոցով շահագործման է յանձնել արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի ազգային նշանակութեան մի քանի խոշոր նախագծեր:
Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնը, համագործակցաբար Վաշինգտոնում տեղակայւած «Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական կենտրոնի հետ, եւս եօթ յայտ է ներկայացրել Մարդու իրաւունքների եւրոպական դատարան՝ խնդրելով «ժամանակաւոր միջոց կիրառել» 2020թ․ նոյեմբերի 9-ի յայտարարութիւնից յետոյ միջազգային մարդասիրական իրաւունքի կոպտագոյն խախտումներով գերեվարւած հայ զինծառայողների գործերով։