Հա
Items filtered by date: Հինգշաբթի, 15 Յուլիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Նամակին մէջ յանձնախումբը յստակ բացատրութիւն կը պահանջէր նախարարէն՝ Ատրպէյճանի մէջ յոյն դեսպան Նիքոլաոս Փիփերիկոսի մասնակցութեան համար Պաքուի վարչակարգին կողմէ բեմադրուած այցելութեան Արցախի բռնագրաւուած տարածքներուն վրայ, որ կը միտէր միջազգային ընտանիքին առջեւ օրինակացնել եւ հաստատել Ատրպէյճանի ոտնձգութիւնները։ Հայ Դատի յանձնախումբի նամակը մեծ արձագանգ գտաւ յունական հանրային կարծիքին մօտ, որ ընկերային ցանցերու եւ մանաւանդ զանազան լրատուամիջոցներու կողմէ լայնօրէն տարածուեցաւ։

Բժիշկ, վիրուսաբան դոկտ. Մաջիդ Մոխթարին անդրադարձել է կորոնավիրուսի հնդկական շտամի՝ «Դելտա» տարբերակի վտանգաներին, «Դելտա պլիւս»-ի վերածման պրոցեսին եւ համախտանիշներին:

Published in Իրան

Սպորտաձեւեր կան, օրինակ, գեղասահքը, որտեղ բացի պարտադիր ծրագրից կայ ցուցադրական ներկայացումներ․ ես կարծում եմ՝ Սիւնիքում հետապնդումները Նիկոլի թիմի եւ ընտրազանգւածի համար ցուցադրական ելոյթն է, որ ինչ-որ բան պէտք է ցուցադրի «չագուչը» արդարացնելու նպատակով՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց քաղտեխնոլոգ Կարէն Քոչարեանը։

Այսու յայտնում ենք մեր բարեպաշտ ժողովրդին, որ ինչպէս անցեալ տարի, այս տարի եւս երկրում տիրող կորոնաժահրի պատճառով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի տնօրինումով, Ս. Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը ՉԻ՛ ԿԱՏԱՐՒԵԼՈՒ:

Published in Ատրպատական

Այն երկրում, որտեղ զինւորը չունի տարրական կեցութեան պայմաններ ու անհատներս ենք հասցնում ծխախոտից մինչեւ վրան, շոր ու կոշիկ, մարդիկ պատգամաւորական գումարը 50,000-ից 250,000 դարձնելու օրէնք են բերում:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւորներ Նիկոլայ Բաղդասարեանը եւ Վիկտոր Ենգիբարեանը հանդէս են եկել օրէնսդրական նախաձեռնութեամբ, որով առաջարկում են ԱԺ պատգամաւորների պատգամաւորական գործունէութեան հետ կապւած ծախսերը իւրաքանիւր պատգամաւորի համար սահմանել ամսական 250 հազար դրամ՝ այժմ գործող 50 հազարի փոխարէն:

«Վայելէք. ադրբեջանական դիրքը Հայաստանի Սիւնիքի մարզի Սեւ լճի մօտ...

Ադրբեջանը եւ Թուրքիան կը մեծացնեն համատեղ զօրավարժութիւնների թիւը: Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Ջահիթ Բագչիի հետ:

Published in Միջազգային

«Արդէն 3 ամիս է, ինչ հազարից աւել ադրբեջանական զինւորներ գտնւում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Իշխանութիւնը սկզբից հերքում էր, յետոյ իբր բանակցում, հիմա էլ համակերպւել է, ասես դա նորմալ երեւոյթ է, մարդ են էլի, թող մնան։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։