Հա
Items filtered by date: Շաբաթ, 24 Յուլիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Տոկիօ-2020-ի առաջին օրն Իրանի համար նշանաւորւեց ոսկէ մեդալով։ Հրաձիգ Ջաւադ Ֆորուղին նւաճեց Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։

Published in Մարզական

Սիւնիքի հայութեան դիմադրողական ոգու հզօրացումը, պանթուրանական ծրագրերը ձախողելը եւ Հայաստանի իշխանութիւնների պարտւողական քաղաքականութեան դէմ պայքարը ամբողջ հայ երիտասարդութեան, բայց մասնաւորապէս Սիւնիքի հայ երիտասարդութեան պարտականութիւնն է:

Հայկական մշակոյթի ակունքները գալիս են դեռեւս հայկական ցեղային միութիւնների ու պետական կազմաւորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանօթ են ոչ միայն պահպանւած առասպելներից եւ կրօնական հաւատալիքներից, այլեւ պեղումների նիւթերից: Մշակոյթի ճիւղերն են լեզուն, գրականութիւնը, ճարտարապետութիւնը, քանդակագործութիւնը, նկարչութիւնը, երաժշտարւեստն ու պարարւեստը, թատրոնն ու կինոն եւ այլն: Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակոյթը ձեւաւորւել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլեւ Սփիւռքում:

Published in Մշակոյթ

2021թ. Յուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայւած ՀՀ ՊՆ N զօրամասի պահպանութեան տակ գտնւող մարտական յենակէտում հերթապահութիւն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգութեան հետեւանքով, հրազէնային մարմնական վնասւածքներ են ստացել պարտադիր ժամկէտային զինծառայող Արման Գուրգէնի Աթասեանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նաւոյեանը եւ Իւրիկ Աշոտի Օհանեանը:

Յուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողութիւններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարաւ-արեւմտեան ուղղութեամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը:

Ուրբաթ՝ 2021 թւականի յուլիսի 23-ին, Սպահանի հայոց թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների շրջագծում կայացան Նոր Ջուղայի ընտրատարածքի ընտրութիւնները, Նոր Ջուղայի հայ Մ. Մ. «Արարատ» միութեան եւ հայոց ազգ. «Արմէն» դպրոցի շրջափակերում նախատեսւած ընտրատեղամասերում:

Published in Նոր Ջուղա

Yerevan.today-ը գրում է. ««Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի վերջին հարցազրոյցը «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերութիւններին թէ՛ սպասւած էր, թէ՛ ժամանակին, թէ՛… ծանր:

Կորոնավիրուսի 5-րդ ալիքի ֆոնին, մահւան դէպքերը, հիմնականում արձանարգւում են չպատւաստւած անձանց շրջանակում։ 

Published in Իրան

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ Իրանի Պատմական եկեղեցիների կենտրոնի համագործակցութեամբ, 2021 թւականի յուլիսի 20-ից 24-ը, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում ցուցադրւեցին, սրանից ուղիղ մէկ տարի առաջ, Իրանի պատմական վանքերի գրանցման 12-ամեակի առիթով, UNESCO-ի (world Heritage) բաժնի պահանջով եւ Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի միջոցով կազմակերպւած «Իրանի հայկական վանքերը երեխաների աչքերով» խորագրով նկարչական ցուցահանդէսի նմուշները:

Published in Նոր Ջուղա

Պիտի շնորհաւորէի պրն․ Սինանեանին, որ իրենց այս ձախողման համար նախկիններին յանցաւոր չի համարում, այլ այս անգամ գտել է մի նոր պատճառաբանութիւն՝ Covid եւ պատերազմ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Հայրենադարձների խորհրդատւութեան գրասենեակի պատասխանատու, ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի նախագահ Ժիրայր Բեոջէկեանը՝ ի պատասխան ՀՀ սփիւռքի հարցերի յանձնակատար Զարեհ Սինանեանի այն յայտարարութեան, որ իշխանութիւնների ասած՝ հայրենադարձութեան բումը չեղաւ Covid-ի եւ պատերազմի պատճառով։

Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։