MENU
Իշխանութիւնները շարունակում են նախընտրական փուլում սկսած բռնաճնշումները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ: Վերջին օրերին «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան խորհրդի անդամների, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրաււած անձանց նկատմամբ իրականացւում են քաղաքական հետապնդումներ, կատարւում են ապօրինի գործողութիւններ:
«Հայաստանը վաղուց է դարձել մեծ տէրութիւնների խաղաքարտ: Փորձառու ղեկավարը նա է, ով կարողանում է դրանից խուսափել, քանի որ մեր դիրքը, ռեսուրսները մեզ պէտք է թոյլ տայ, որ խուսափենք նման հեռանկարից»,- ասուլիսում ասաց պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը:
Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնը (ALC) Ամերիկայի Միացեալ Նահանգների եւ եւրոպական երկրների ղեկավարութիւններից պահանջում է անյապաղ ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ, որպէսզի կատարեն Ժնեւեան կոնւենցիայի պահանջները եւ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան համաձայն՝ անվերապահ ազատ արձակեն հայ ռազմագերիներին ու պատանդներին։
168TV-ի «Ռէւիւ» հաղորդման ընթացքում Թեւան Պօղոսեանը նկատեց. «Եթէ դու ինքդ քո սահմանները չես պաշտպանում, դրանից յետոյ ինչպէ՞ս ես ասում, թէ ուրիշներն են մեղաւոր: Ուրիշները, նայելով քո վարքագծին, արել են ամէն ինչ: 2 ամիս ասում էին, որ ամէն օր բանակցում են, եւ բոլորը ողջունում են իրենց մօտեցումը, այդ ո՞նց ստացւեց, որ ուրիշն է սադրել: Ադրբեջանի սադրանքները հայերի հանդէպ 1918թ. լինում են եւ կապ չունեն այլ խնդիրների հետ, դա մշտական գոյութիւն է ունեցել»:
Հայաստանի ու Արցախի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներն առաջիկայում ակտիւանալու են։ Դրանք լինելու են սահմանազատման ու սահմանագծման գործընթացների, Հայաստանի տարածքում ռուսական նոր խաղաղապահների տեղակայման, կոմունիկացիաների բացման, Մեղրիի միջանցքի կառուցման եւ, ի վերջոյ, Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի կնքման տեսքով։
Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լեւոն Ջաղարեանը հանդիպել է Իսլ. խորհրդարանի նախագահի յատուկ օգնականի եւ միջազգային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Ամիր Աբդօլահեանի հետ:
Ի վերջոյ, ինչո՞ւ «սահմանային միջադէպ», եւ ո՞րն էր ՀԱՊԿ-ի նման արձագանքի պատճառը՝ 168.am-ը այս հարցադրումների պատասխանները լսեց «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանից: