Հա
Items filtered by date: Երեքշաբթի, 03 Օգոստոսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Տոկիօ-2020 Օլիմպիական խաղերում աւարտւեց ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում պայքարը, որում հանդէս եկաւ Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսեանը՝ դառնալով արծաթէ մեդալակիր։

Published in Մարզական

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի եւ Եւրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանեանը (97 կգ) արծաթէ մեդալ նւաճեց Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Published in Մարզական
Երեքշաբթի, 03 Օգոստոսի 2021 15:00

3 օգոստոսի 2021

Published in PDF

Ազգային ժողովի փոխխօսնակի դերը ընդդիմութեան համար կարեւոր լծակներից է, որը կը ծառայի «Հայաստան» դաշինքի օրակարգին. այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրոյցում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի փոխխօսնակի թեկնածու Իշխան Սաղաթելեանը։

Երկրի պայմանները չեն ենթադրում կառավարութեան ձեւաւորման ձգձգում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդի կողմից նախագահի պաշտօնում նշանակման մասին հրամանագրի յանձնման արարողութեան ժամանակ յայտարարել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին:

Published in Իրան

Խորդադի 28-ի ընտրութիւնների ժողովրդի ուղերձը փոփոխութեան, արդարութեան, կոռուպցիայի եւ աղքատութեան դէմ պայքարի եւ խտրականութեան ու Իսլամական Հանրապետութեան սուրբ համակարգի կողմից յայտարարւած քաղաքականութեան իրականացման կոչ էր: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդի կողմից նախագահի պաշտօնում նշանակման մասին հրամանագրի յանձնման արարողութեան ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նորընտիր նախագահ հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին:

Published in Իրան
Երեքշաբթի, 03 Օգոստոսի 2021 13:00

Որքա՞ն մտածող մարդ կայ Հայաստանում

«Ես Փաշինեանին շատ եմ սիրում ու յարգում», - երէկ ինձ խոստովանեց մի ծանօթ: «Շատ էլ լաւ էք անում,- պատասխանեցի,- իսկ ինչո՞ւ էք այդքան սիրում ու յարգում»: Զրուցակիցս մէկ րոպէ մտածեց ու յետոյ ասաց. «Որովհետեւ մնացածներին տանել չեմ կարողանում»:

Քանի մը ժամ առաջ, Լոս Անճելըս հրատարակուող եւ Հ.Յ.Դաշնակցութենէն բռնագրաւուած «Ասպարէզ» օրաթերթին մէջ (2 Օգոստոս, 2021) յայտարարութիւն մը լոյս տեսաւ, «ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն կը դատապարտէ Ատրպէյճանական յարձակումները» խորագրով։

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ըստ արեւմտեան աղբիւրների գնահատականի՝ Մերձաւոր Արեւելքում Իրանի շահերի ուղեծրում գործող ոչ իրանական ռազմականացւած տարբեր կառոյցների եւ խմբաւորումների մարդուժի թւաքանակը գնահատւում է մօտ 200 հազար։

«Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնները ԱԺ նախագահի քւէարկութեան եւ ընտրութեան գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում՝ հաշւի առնելով, որ քւէարկութիւնը կատարւել է առանց երկու թեկնածուների մասնակցութեան։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ յայտարարեցին «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արւծիկ Մինասեանը եւ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Հայկ Մամիջանեանը։

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։