MENU
Պարոն Սաֆրաստեան, Պրահայում Փաշինեանն ու Էրդողանը հանդիպեցին առաջին անգամ։ Ինչպէ՞ս կը բնութագրէք այդ հանդիպումը, արդեօք այն ճանաչողական էր, թէ՞ այլ շերտեր էլ կային։ Պաշտօնական հաղորդագրութեան մէջ կրկնւում են այն կէտերը, որոնք նախկինում եղել են։ Արդեօք միայն դրանք են եղել՝ Ձեր տեղեկութիւններով։
Ռուսաստանն ուշադրութիւն է դարձնում Ադրբեջանի եւ Հայաստանի յարաբերութիւնների հետ կապւած որոշ իրադարձութիւններին։ Այս մասին Աստանայում կայացած մամուլի ասուլիսում յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Սիմֆերոպոլի` Կիեւի շրջանային դատարանը մեղադրող կողմի պահանջով ձերբակալել է Ղրիմի կամրջի վրայ տեղի ունեցած պայթիւնի քրէական գործով հինգ մեղադրեալի։ Այսմասին Interfax-ին յայտնել է իրազեկ աղբիւրը: Գրում է Yerkir.am-ը:
Արցախում դէմ չեն Բաքւի հետ երկխօսութեանը, սակայն բանակցութիւնը պէտք է տեղի ունենայ միջազգայնօրէն ճանաչւած հարթակի շրջանակում, իսկ միակ ճանաչւած հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
Հայկական, հրէական, յունական եւ քրդական կազմակերպութիւնների համայնքային կոալիցիան հոկտեմբերի 12-ին բողոքի ցոյց է անցկացրել Փենսիլւանիայում առաջադրւած սենատորի թեկնածու, ազգութեամբ թուրք նախընտրական կենտրոնական գրասենեակի առջեւ։ Թուրքիայի եւ ԱՄՆ քաղաքացի Մեհմեդ Օզին նշանաւոր է Հայոց եւ Յունաց ցեղասպանութիւնների մերժմամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ անձնական ջերմ յարբերութիւններով, թուրքական իշխանութիւնների հետ բիզնես-կապերով։
Արցախի պատւիրակութիւնը ներկայացրել է պաշտօնական Ստեփանակերտի դիրքորոշումը ՀՀ ԱԽ քարտուղարին՝ ընդգծելով, որ Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կը դիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում:
Ռեժիսոր Միքայէլ Ա. Գուրջեանի «Ամերիկացի» ֆիլմը Woodstock կինոփառատօնում ճանաչւել է յաղթող «Lաւագոյն գեղարւեստական ֆիլմ» անւանակարգում։ Միաժամանակ ֆիլմի օպերատոր Ղասեմ Էբրահիմեանը նոյն կինոփառատօնում ստացել է «Lաւագոյն օպերատորական աշխատանք» անւանակարգը։
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանի կարծիքով՝ պէտք է ամէն ինչ անել, որ իշխանութիւնները չհասցնեն ոչինչ ստորագրել:
«Սրանք պատրաստ են ամէն ինչ զիջելու»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:
Այս անցնող չորս տարիների ընթացքում մեր պետութեան կազմաքանդումը եւ մեր ինքնութիւնը կերտող ինստիտուտների նկատմամբ գիտակցւած արշաւանքը ծրագրաւորւած էր. Yerevan.Today-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը: