Հա
Items filtered by date: Շաբաթ, 15 Հոկտեմբերի 2022 - Ալիք օրաթերթ

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել էր, որ «Ադրբեջանը կատարում է եռակողմ հռչակագրի բոլոր կէտերը, այդ թւում՝ ապահովում Հայաստանից դէպի Ղարաբաղ անարգել մուտքը։ Հայաստանը հռչակագրի իր մասը չի կատարում։ Այսպէս՝ Հայաստանն անարգել մուտք չի ապահովում Ադրբեջանի հիմնական հատւածից դէպի Նախիջեւան, ինչը Հայաստանի իրաւական պարտաւորութիւնն է, ինչպէս նաեւ մինչեւ հիմա հայկական զինւած ուժերը դուրս չի բերել ադրբեջանական տարածքից»։ Այս յայտարարութիւնների վերաբերեալ Yerkir.am-ը մեկնաբանութիւն խնդրեց ադրբեջանագէտ Արմինէ Ադիբէկեանից։

Ռեժիսոր, դերասանուհի, Սօս Սարգսեանի անւան համազգային թատրոնի գեղարւեստական ղեկավար եւ տնօրէնի պաշտօնակատար Նարինէ Գրիգորեանը վերջին մէկ ամսւայ ընթացքում երկու փառատօնի է մասնակցել։ Նա այն համոզմանն է, որ պէտք է աշխարհին արւեստի միջոցով ներկայացնես քո պատմութիւնը։

Panorama.am-ը զրուցել է Նարինէ Գրիգորեանի հետ փառատօնային կեանքի, ներկայացումների ընտրութեան, Համազգային թատրոնի առաջիկայ ծրագրերի մասին։

Published in Մշակոյթ
Շաբաթ, 15 Հոկտեմբերի 2022 14:00

15 հոկտեմբերի 2022

Published in PDF

Իրանը միշտ էլ յստակ նշել է իր դիրքորոշումը, որ հայ- ադրբեջանական յարաբերութիւններում հայ-իրանական սահմանը փոփոխութեան չպէտք է ենթարկւի։ Աստանայում եւս մէկ անգամ այս մասին յայտարարեց ԻԻՀ նախագահը՝ նշելով, որ տարածաշրջային սահմանները փոփոխութեան չպէտք է ենթարկւեն, Հայաստան-Իրան տարանցիկ ուղիները եւս փոփոխութեան ենթարկւել չեն կարող։ Միջազգայնագէտ Գրիգոր Բալասանեանը Pastinfo.am-ի եթերում մեկնաբանելով Իրանի յայտարարութիւնները, նշեց, որ սա նշանակում է, որ Ադրբեջանը պէտք է մոռանայ, այսպէս կոչւած, զանգեզուրեան միջանցքի մասին, որովհետեւ «զանգեզուրեան միջանցքով» է անցնում նաեւ Հայաստան-Իրան տարացիկ ճանապարհը, որով երկու երկրները կատարում են առեւտրաշրջանառութիւնը։ 

Ոչ միայն տեսականորեն այլ նաեւ գործնական տիրոյթում անհնար է հայ-ադրբեջանական սահման գծելը, որովհետեւ սահմանագծում-սահմանազատում, այդ ամբողջ գործընթացը  կարող է տեւել տարիներ: Համաշխարհային փորձն էլ դա է ցոյց տալիս, խօսք է գնում 1929 թւականի քարտէզների մասին, բայց դա էլ չի կարող իրաւական առումով հիմք հանդիսանալ, որովհետեւ Խորհրդային երկու հանրապետութիւնների միջեւ ոչ թէ իրականացւել է սահմանագծում եւ սահմանազատում, այլ ուղղակի պայմանաւորւածութիւններ վարչական սահման ունենալու վերաբերեալ: Yerevan.Today-ի հետ հարցազրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

Նիկոլ Փաշինեանը որոշել է բանակ տանել բոլորին։ Հէնց այս իմաստն ունէր նախօրէին կառավարութեան նիստում պաշտպանութեան նախարարի ներկայացրած կցկտուր տեղեկութիւնը՝ եռամսեայ հաւաքներից հրաժարւելու եւ բոլոր զինապարտ քաղաքացիներին տարւայ մէջ 25 օր զինւորական հաւաքներում ընդգրկելու մասին։

Շաբաթ, 15 Հոկտեմբերի 2022 13:10

Ծոյլ ենք

Ինչո՞ւ մեզանում գրեթէ ոչ մի նախաձեռնութիւն չի հասնում իր վերջնանպատակին: Այս տարիներին ինչքա՜ն նախաձեռնութիւնների, աղմկոտ մեկնարկների ենք ականատես եղել: Ասուլիսներ, յայտարարութիւններ, շնորհանդէսներ ու ֆուրշեթներ են մարդիկ կազմակերպել, կարմիր ժապաւէններ կտրել, յետոյ պարզւել է, որ մեռեալ ծնունդ է` չունի հեռանկար, չկան թիմ ու ծրագիր, իսկ եթէ կայ թիմ, ապա` աշխատունակ չէ:

Ադրբեջանի հարցերով փորձագէտ Արմինէ Ադիբէկեանի կարծիքով՝ ԵՄ դիտորդական խմբի տեղակայումը չի զսպի Ադրբեջանին:

1929 թւականին ոչ թէ դեմարկացիա է եղել, այլ սահմանների ճշտման գործընթացի աւարտ, որովհետեւ 1929թ-ից յետոյ արդէն էական փոփոխութիւններ չեն եղել, իսկ հետագայում առաջացել են այդ անկլաւները, որոնք գործկոմների, այսինքն, խորհրդարանների մակարդակով չեն վաւերացւել։ Մինչեւ 1929 թւականը փոփոխութիւններ են տեղի ունեցել եւ, ցաւօք, ի վնաս Հայաստանի։

«Փաստինֆօ»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանը՝ անդրադառնալով ԱԽՔ-ի յայտարարութեանը։

Սոյն թուականի Հոկտեմբեր 10-ին, Լոս Անջելէսի «Ասպարէզ» օրաթերթին մէջ հրապարակուեցաւ «ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէ» ստորագրութեամբ յայտարարութիւն մը, որուն հեղինակները վաղուց հեռացուած կամ արտաքսուած են մեր շարքերէն ու ոչ մէկ կապ ունին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հետ։

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։