Հա
Items filtered by date: Հինգշաբթի, 27 Հոկտեմբերի 2022 - Ալիք օրաթերթ

Ամերիկայի Միացեալ Նահանգների հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ Փենսիլւանիայից Սենատի անդամի թեկնածու, ազգութեամբ թուրք Մեհմեթ Օզից պահանջելով դադարեցնել Հայոց Ցեղասպանութեան ժխտումը: Ինչպէս յայտնում է ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը, բողոքի ակցիան անցկացւել է հեռուստաբանավէճին զուգահեռ, որին մասնակցել են Մեհմեթ Օզը եւ նրա մրցակից, Փենսիլւանիայի փոխնահանգապետ Ջոն Ֆեթերմանը:

Published in Հայ Դատ

Հայաստանի ժողովրդի անվտանգութիւնը նոյնն է, ինչ Իրանի ժողովրդի անվտանգութիւնը, եւ Թեհրանը կտրականապէս դէմ է սահմանների եւ աշխարհաքաղաքականութեան փոփոխութեանը: Բայց իրականութեանը չեն համապատասխանում վերջերս որոշ լրատւամիջոցներում տարածւած տեղեկութիւնները, թէ Իրանից Հայաստան զէնք է ուղարկւում կամ ուղարկւելու:

Published in Իրան
Հինգշաբթի, 27 Հոկտեմբերի 2022 13:30

27 հոկտեմբերի 2022

Published in PDF
Հինգշաբթի, 27 Հոկտեմբերի 2022 13:00

«Սինանեան Զարեհը ստում է». Գեղամ Մանուկեան

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամավոր Գեղամ Մանուկեանը խորհրդարանի ամբիոնից ցուցադրաբար պատռեց մամուլում տարածւած անգլերէն այն տեքստը, որը լրատւամիջոցները ներկայացնում են` որպէս խաղաղութեան պայմանագրի ամերիկեան տարբերակ: Նա ընդգծեց, որ Վաշինգտոնում մշակւած եւ Պրահայում Փաշինեանի ու Ալիեւի կողմից հաւանութիւն ստացած ու մի քանի կէտանոց այդ փաստաթղթի մասին իշխանութիւնները որեւէ բան չեն խօսել, չեն հերքել, մինչդեռ այն արձանագրում է, որ Հայաստանը վերջնականապէս ձեռքերը լւանում է Արցախից` ինքնորոշման իրաւունքի 30-ամեայ պայքարից: Այս մասին «Իրաւունք»-ը զրուցեց ընդդիմադիր ՀՅԴ-ական պատգամաւորի հետ:

Արցախի Հանրապետութեան Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնութեամբ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենայ Ազգային ժողովի արտահերթ նիստ եւ հանրահաւաք՝ նւիրւած Արցախի Հանրապետութեան արժանապատիւ ու անվտանգ ապագային: Այս մասին յայտարարութիւն է տարածել Արցախի ԱԺ-ն:

2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլեացիոն համաձայնագրից յետոյ Հայաստանի Հանրապետութիւնը ամէն օր կանգնում է նորանոր մարտահրաւէրների առաջ: Հայաստանի Հանրապետութիւնը փաստացի պատերազմի մէջ է, որը մերթ ընդ մերթ ընդմիջւում է կարճատեւ զինադադարներով: Այս իրավիճակում մեր երկրում առանձին շրջանակների կողմից ուղղորդւած հակառուսական ակցիաներ են իրականացւում ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու պահանջով։ Իսկ ի՞նչ կարող է տալ Հայաստանին Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից:

«Ես յիմարութիւն եմ համարում դա։ Պէտք է ոչ թէ դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ Հայաստանը մի խնդիր ունի՝ պէտք է ՀԱՊԿ-ը բերել իրականութեան դաշտ, մանաւանդ այն շրջանում երբ ինքն է նախագահում այդ կառոյցը։ Խնդիրը մեր անողնաշար իշխանութիւններն են։ Իրականում ՀԱՊԿ-ի հարցը խնդրայարոյց է, բայց ծանր ու թեթեւ անել է պէտք։ Ես միշտ ասել եմ՝ ցաւօք մեր երկիրն ուրիշ այլընտրանք չունի եւ այդ պատճառով ՌԴ-ի հետ մեր յարաբերութիւնները պէտք է լինեն հաւասարակշռւած»,- Yerevan.Today-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց Շիրակի թեմի առաջնորդը։

Հայաստանում գոյութիւն ունեցող ինստիտուցիոնալ ճգնաժամի աղբիւրներից մէկը քաղաքական պատասխանատւութեան ինստիտուտի բացակայութիւնն է։ Պետութեան եւ հասարակութեան հետ կարելի է անել գործնականում ամէն ինչ եւ դրա համար չկրել քաղաքական պատասխանատւութիւն։

Իրանագէտ Գարիկ Միսակեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թէ ինչպէս իրեն կը դրսեւորի Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, եթէ Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքական վեկտորը դէպի Արեւմուտք։

Հոկտեմբերի 25-ին, Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի ճեմասրահում ցուցադրւեց «Հայկական գորգարւեստ» հանրապետական հինգերորդ մրցոյթին ներկայացւած թւով 36 ձեռագործ աշխատանք: 

Published in Մշակոյթ
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։