MENU
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը արտահերթ նիստից յետոյ յայտարարութիւն է տարածել, այն ներկայացնում ենք ստորեւ:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 30-ին հրաւիրւած արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահաւաք:
Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները յայտարարութիւն են տարածել՝ դատապարտելով, Շիրազի «Շահ Չերաղ» սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչութիւնը, որի հետեւանքով զոհւել եւ վիրաւորւել են հաւատացիալներ:
Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը իր մէկամեայ աշխատանքները հանրութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով նախաձեռնել է ժողովրդի հետ հանդիպումների շարան Թեհրանի հայահոծ քաղաքամասերի միութիւններում: Միջոցառումների կազմակերպման գործում իր համագործակցութիւնն է բերել Թեմական խորհրդին կից Յարաբերական մարմինը: Յիշեալ հանդիպումների շարանում երէկ, հոկտ. 29-ի երեկոյեան Թեմական խորհուրդը իր յարակից մարմինների հետ միասին աշխատանքային զեկոյց ներկայացրեց Սարդարապատ քաղաքամասում՝ Հ. Մ. «Սարդարապատ» միութեան յարկի տակ:
Փաստօրէն, ստացւում է, որ ոչ թէ Հայաստանի ղեկավարն է Սոչիում կռիւ տալու հայկական շահերի համար, այլ Պուտինը, այն էլ այնքանով, որքանով ՌԴ շահերի կարմիր գծերն են անցնում։ Պուտինը բանակցելու է Ալիեւի-Փաշինեան զոյգի դէմ, այսինքն՝ մենակ է լինելու։ Այս մասին իր ֆէսբուքեան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը:
Արցախում կարող է իրավիճակը փոխւել, որովհետեւ երիտասարդութիւնը փոխւած է եւ վերջին տարիներին նրանց սուտ է մատուցւել: Այս մասին «Երկրի հիւրասրահ»-ում հաղորդաշարի ընթացքում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը:
«Արցախի Հանրապետութեան բոլոր քաղաքական մարմինները, իշխանութիւնները, ողջ հանրութիւնը չէին կարող ձեռքերը ծալած նստել, ուստի հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում ներկայացւած բոլոր քաղաքական ուժերը հրաւիրել են հանրահաւաք, որին նախորդելու է ԱԺ արտահերթ նիստ»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց Արցախի «Արդարութիւն» կուսակցութեան համանախագահ Յակոբ Յակոբեանը: