MENU
Էդմոնդ Բազիկեան, յայտնի է նաեւ Էդօ Բզիկ անունով: Էդօն իրանական ֆուտբոլի հայազգի լեգենդների շարքից է: Այժմ զբաղւած է մարզչի աշխատանքով: 84 գոլով նա Իրանի ֆուտբոլի լիգայի պատմութեան չորրորդ լաւագոյն ռմբարկուն է, ով միայն «Պերսպոլիս»-ի թիմի կազմում խփել է 40 գոլ։
ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում անցկացւած հանդիպման ժամանակ անդրադարձել է ՌԴ-ի կողմից առաջարկւող խաղաղութեան պայմանագրի հնարաւոր տարբերակներին:
Ելնելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային հակազդելու եւ Արցախին պարտադրւող ադրբեջանական մեկուսացումը ճեղքելու հրամայականից, ինչպէս նաեւ Արցախեան հակամարտութեան շարունակական միջազգայնացումն ապահովելու եւ առհասարակ Հայ Դատի համակարգի կողմից հայկական շահերի պաշտպանութեան անհրաժեշտութիւնից՝ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախաձեռնութեամբ 2022թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եւրոպական Խորհրդարանից պատգամաւորների փաստահաւաք առաքելութիւն է ժամանում Հայաստան։
Հոկտեմբեր 30-ին, Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակին վրայ Արցախի ժողովուրդի հաւաքական կամքը եկաւ անգամ մը եւս փաստելու, որ Արցախի ճակատագիրը կ’որոշէ արցախահայութիւնը եւ ո՛չ թէ Հայաստանի պարտուողական իշխանութիւնը: Արցախցիներու այս հանրահաւաքը, առաւել եւս՝ Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի միաձայնութեամբ ընդունուած յայտարարութիւնը՝ եղան շառաչուն պատասխանը՝ Երեւանի ՔՊ-ական վարչախումբի վախկոտութեան, օտար իր պատուիրատուներուն տուրք տալու կամայականութիւններուն եւ Արցախը լքելու դաւաճանական հաշիւներուն:
Ռուսաստանը դադարեցնում է նաւերի տեղաշարժը «Սեւծովեան նախաձեռնութեան» կողմից սահմանւած անվտանգութեան միջանցքով, քանի դեռ չի պարզւել Ուկրայինայի կողմից Սեւաստոպոլում ռազմանաւերի եւ քաղաքացիական նաւերի դէմ իրականացւած ահաբեկչական գործողութեան շուրջ իրավիճակը:
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների ամենամսեայ վարկանիշային աղիւսակը։ Հայաստանի հաւաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնեանը (ԱՄՆ) 17-րդ տեղում է։ Անցած ամիս նա 10-րդն էր։
Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինեանը եւ Իլհամ Ալիեւը Սոչիում ընդգծել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի կնքմանը ակտիւ նախապատրաստւելու կարեւորութիւնը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի պաշտօնական հրաւէրով այսօր ժամանելու է Իրան: Այս մասին յայտնում ԻՌՆԱ-ն:
Հոկտեմբերի 12-ն պաշտօնական գրութեամբ դիմել էի ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանեանին՝ խնդրելով հիմնաւորել Կառավարութեան շրջանառւող նախագիծը, որով նախատեսւում էր Խ․ Աբովեանի անւ․ պետական մանկավարժական համալսարանին միաւորել Վ․ Բրիւսի անւ․ համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրային ինստիտուտը։
Երեւանի քայլը իրանական ուղղութեամբ ճիշտ ու արդարացւած է։ Tert.am-ի հետ հարցազրոյցում ասել է «Միացեալ Հայաստան» կուսակցութեան փոխնախագահ Վարդան Խաչատրեանը՝ պատասխանելով նոյեմբերի մէկին Իրանի նախագահ Իբրահիմ Ռէիսիի պաշտօնական հրաւէրով Նիկոլ Փաշինեանի Իրան կատարելիք այցի մասին հարցին: