MENU
Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնութեամբ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ստեփան Շահումեանի անւան օղակաձեւ պուրակում տեղի է ունեցել տօնածառի լոյերը վառելու արարողութիւն։
Եթէ այս իշխանութիւնը դրսեւորեր վարքագիծ, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում չեն կարող տեղի ունենալ բանակցութիւններ, մենք այսօրւան չէինք հասնի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը յետաձգել է Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների սպասւող հանդիպումը՝ կապւած Լաչինի միջանցքում ստեղծւած իրավիճակի հետ:
Դեկտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանում, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնութեամբ, տեղի ունեցավ «Կրօնները ազգերի խաղաղ համագոյակցութեան երաշխիք» խորագրով գիտաժողովը՝ կազմակերպւած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան կապերի եւ մշակոյթի կազմակերպութեան հետ համատեղ:
Հայաստանն Ադրբեջանից պահանջում է բացել Լաչինի միջանցքը, իսկ Ռուսաստանից՝ ապահովել երթեւեկութեան անվտանգութիւնը․․․․ բայց ՀՀ արտգործնախարարը հրաժարւում/յետաձգում է գնալ եռակողմ հանդիպման ու այդ պահանջն ուղղակի ներկայացնել ադրբեջանցիներին ու ռուսներին․․․ Բա դիւանագիտութիւնը ո՞ր օրւայ համար է։ Սրանից էլ լա՞ւ առիթ։
Իսպանիայի Կոնգրեսը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է յայտարարութիւն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման եւ դրա հետեւանքով ստեղծւած հումանիտար ճգնաժամի վերաբերեալ։
ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի նիստը, յատկացուած` Բերձորի անցքի փակումին, առիթ էր առնչուած պետութիւններու դիրքորոշումները հրապարակելու: Այս փուլին կ՛ակնկալուի կոչ` միջանցքը բանալու, մարդոց տեղաշարժը ազատականացնելու եւ բնականաբար կողմերը խաղաղութեան շուրջ բանակցելու հրաւիրող ենթահող ստեղծելու:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան աշխարհի առաջնութեանը մասնակցած հաւաքականներին պարգեւատրել է 440 միլիոն դոլարով, ինչը 40 միլիոն դոլարով շատ է 2018թ․ աշխարհի առաջնութեան մրցանակային հիմնադրամից։
Այսօր Լաչինի միջանցքը փակ է այս իշխանութիւնների գործունէութեան արդիւնքում: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:
Դեկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան կապերի ու մշակոյթի կազմակերպութեան համատեղ կազմակերպած «Կրօնները ազգերի խաղաղ համագոյակցութեան երաշխիք» խորագրով համաժողովի բանախօսներին եւ Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան բարձրագոյն օրէնսդիր մարմինը երախտագիտութիւն է յայտնում խնդրով մտահոգ երկրներին, միջազգային կառոյցներին՝ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին, ՄԻԵԴ-ին՝ Ադրբեջանի կողմից շրջափակւած Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութիւնում ստեղծւած հումանիտար ճգնաժամային իրավիճակին արձագանգելու համար: