MENU
Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի 2023 թ. յունւարի 16-ի կոչին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի անմիջական նախաձեռնութեամբ՝ յունւարի 17-ին կեանքի կոչւեց Արցախի ապաշրջափակման գծով քարոզչական աշխատանքների շտաբ, որն անմիջապէս լծւեց աշխատանքի:
Յունւարի 23-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը Ելիսէյեան պալատում հիւրընկալել է ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանեանին եւ Մուրադ Փափազեանին՝ քննարկելու դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի շրջափակման մէջ գտնւող Լեռնային Ղարաբաղում տիրող դրամատիկ իրավիճակը եւ սպառնալիքները, որոնք ազդում են երկրի վրայ, ինչպէս նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը:
Շաբաթ, 21 Յունուար 2023-ին Մոնթրէալի Հայ Կեդրոնի Ահարոնեան սրահէն ներս տեղի ունեցաւ ՀՅԴ-ի հիմնադրութեան 132-րդ ամեակի պաշտօնական տօնակատարութիւն:
Բուէնոս Այրէսի հայ համայնքը յունւարի 23-ին ցոյց է կազմակերպել Բուէնոս Այրէսի Օբելիսկի մօտ՝ ցոյց տալու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան պաշարումը եւ 2022 թւականի դեկտեմբերի 12-ից Լաչինի շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծւած հումանիտար ճգնաժամը:
«Այլընտանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանն իր հերթական յօդւածում անդրադարձել է 2020-ի նոյեմբերից յետոյ ստեղծւած պայմաններում մարդկանց, այդ թւում՝ քաղաքական դէմքերի «քեֆերին»։
Վերջին շրջանում ադրբեջանական իշխանութիւններն աւեի յաճախ են դիմում 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան՝ Լաչինի միջանցքի գործունէութեանը վերաբերող 6-րդ կէտի կամայական մեկնաբանմանը: Սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով՝ Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, արդէն աւելի քան 40 օր պատանդ է պահում Արցախի ողջ բնակչութեանը եւ ստեղծում լուրջ հումանիտար ճգնաժամ։
18 եւ 19 յունուարին յաջորդաբար, Եւրոպական խորհրդարանը երկու աւելի քան ուշագրաւ բանաձեւեր որդեգրեց թէ՛ Հայաստան-Ազրպէյճան, թէ՛ Արցախ-Ազրպէյճան յարաբերակցութիւններուն վերաբերեալ: