Հա

Յունւարի 24-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանն ու պատգամաւոր Ալեոշա Գաբրիէլեանը հանդիպում են ունեցել Մարտունու շրջանի Շեխեր համայնքի բնակիչների հետ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովն, անդրադառնալով 2019 թւականին արցախեան հիմնախնդրի շուրջ տարւող բանակցութիւններին, արձանագրել էր, որ անցնող տարին բաւականին յագեցած ու արդիւնաւէտ էր:

Արցախի Հանրապետութեան ԱԺ նախագահ, ԱՀ նախագահի թեկնածու Աշոտ Ղուլեանն անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի ելոյթի՝ ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ դիտարկումներին։ Աշոտ Ղուլեանն ասել է.

Յունւարի 24-ին Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովում կայացել է «Արցախ-Աւստրալիա» բարեկամութեան շրջանակի անդամների հանդիպումը՝ Դաւիթ Իշխանեանի նախագահութեամբ:

Այս պահին հանդիպման պայմանաւորւածութիւն չկայ, բայց բացառել հանդիպում չի կարելի, որովհետեւ քննարկումների փուլում է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ պատասխանելով լրագրողներից մէկի հարցին, թէ Միւնխէնում պլանաւորւած է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում:

Երբ 2019 թւականի յունիսին Արցախի Հանրապետութեան խորհրդարանում քննարկւում էր «Կուսակցութիւնների մասին» օրենքը, հանրապետութիւնում գրանցւած էին շուրջ 20 կուսակցութիւններ: Այժմ գրանցւած կուսակցութիւնների թիւը հասնում է 27-ի: Ինչ-որ առումով կարելի է բնական համարել այս երեւոյթը: 2020-ի մարտի վերջին օրը Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրութիւններ, որոնք առաջին անգամ անց են կացւելու միայն համամասնական ընտրակարգով:

Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու Դաւիթ Իշխանեանը ֆէսյբուքեան էջում գրառում է կատարել՝ Արցախի կուսակցութիւնների քաղաքական յանձնառութեան մասին:

2020 թւականի Արցախի համապետական ընտրութիւնները տեղի կունենան մարտի 31-ին՝ ըստ Yerkir.am-ի այս մասին յայտարարութիւն է տարածել Արցախի Հանրապետութեան կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանեանը:

Բեղուն պիտի ըլլայ այս տարին Արցախին համար:

Արդարեւ, յառաջիկայ մարտի աւարտին իսկ, պիտի կատարուին նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ, որոնք վստահաբար առիթ պիտի ընծայեն ստեղծելու նոր հորիզոններ, նոր գործունէութեան դաշտ եւ աւիշ:

Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան խորհրդարանների պատգամաւորները համատեղ յայտարարութիւն են ընդունել, որում դատապարտել են 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում կազմակերպւած եւ իրականացւած հայերի ջարդերը: Յունւարի 18-ին յայտարարութիւնը միաձայն ընդունւել է ՀՀ Ազգային ժողովում կազմակերպւած՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովների միջեւ համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի՝ Բաքւի ջարդերի 30-րդ տարելիցին նւիրւած համատեղ յատուկ նիստի աւարտում:

Published in Իրան
Էջ 1, 163-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։