MENU
Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ին տւած հարցազրոյցում ասել է, որ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում հակամարտութեան նոր էսկալացիայի գլխաւոր նախաձեռնողն է:
ԱՄՆ-ին պէտք է, որ Մերձաւոր Արեւելքում գործեն ծայրայեղականները, յատկապէս՝ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորումը: Այս մասին յայտարարել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը:
Սիրիան կը շարունակի ահաբեկիչներից ազատագրել Հալէպն ու Իդլիբը՝ չնայած արտաքին ճնշմանը։ Այս մասին երկրի հիւսիսում սիրիական բանակի յաջողւած գրոհի կապակցութեամբ իր ուղերձում երկուշաբթի օրն ասել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը։
Սիրիա կատարած պաշտօնական այցի շրջանակում, Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին հանդիպել է երկրի նախագահ Բաշշար Ասադի հետ:
Փետրւարի 13-ին Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը շնորհակալական նամակ է յղել Սիրիայի Արաբական Հանրապատութեան նախագահ Բաշշար Ասադին՝ ջերմօրէն ողջունելով այդ երկրի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի միաձայն ընդունումը:
Փետրւարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը նամակէ յղել Սիրիայի Արաբական Հանրապետութեան նախագահ Բաշշար Ասադին՝ հայ ժողովրդի անունից շնորհակալութիւն յայտնելով Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի միաձայն ընդունման կապակցութեամբ։
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Նորա Արիսեանը հանդիպում է ունեցել նախագահ Բաշշար Ասադի եւ առաջին տիկին Ասմա Ասադի հետ:
Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկւած շնորհաւորական ուղերձում շնորհակալութիւն է յայտնել Ռուսաստանին՝ իր երկրին բոլոր բնագաւառներում, այդ թւում՝ ահաբեկչութեան դէմ պայքարում օգնելու համար:
Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը սիրիական հեռուստաընկերութիւններին տւած հարցազրոյցում խօսել է նաեւ հայ համայնքի մասին: «Սանա»-ի հաղորդմամբ, լրագրողի հարցին, թէ հնարաւո՞ր է ապրել քրդերի հետ միասին այն բանից յետոյ, ինչ տեղի ունեցաւ, Ասադն ասել է, որ քրդերի մեծամասնութիւնը միշտ լաւ յարաբերութիւններ են ունեցել պետութեան հետ եւ առաջ են քաշել իրական հայրենասիրական գաղափարներ: