Հա

Սիրիայի Իդլիբի դէ-էսկալացիոն գօտում Թուրքիայի զինւած ուժերի դիտորդական կէտերը սերտաճել են ահաբեկչական խմբաւորումների հետ: Այս մասին չորեքշաբթի, լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Published in Միջազգային
Չորեքշաբթի, 04 Մարտի 2020 12:00

Նշմար. Գաղթականներու զէնքը

Թուրք բարձրաստիճան պաշտօնատար մը հինգշաբթի օր յայտարարեց, թէ իր երկիրը այլեւս սուրիացի գաղթականներուն դէպի Եւրոպա հոսքը պիտի չարգելակէ: Եւ ահա՛, բազմահազար սուրիացի գաղթականներ յանկարծ ապօրինաբար Եւրոպական Միութեան տարածք մուտք գործելու համար սկսան «ինքնակամ կերպով» փոխադրատարներով եւ թաքսիներով ուղղուիլ Թուրքիոյ` Յունաստանի եւ Պուլկարիոյ հետ սահման:

Published in Միջազգային

Tert.am-ը Թուրքիայում հրապարակւող «Ակօս» շաբաթաթերթի հայերէն էջի խմբագիր Բագրատ Էստուկեանի հետ զրուցել է Թուրքիայի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման մասին: Նրա խօսքով՝  դա վտանգաւոր քայլ է, որովհետեւ Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացում Թուրքիան երբեք չի կարող անկողմնակալ լինել:

Published in Միջազգային

Չնայած նրան, որ Սիրիայում ռազմական լարւածութեան անկում է դիտարկւում, ամէն դէպքում ընդհանուր իրավիճակը կը մնայ առանց փոփոխութեան, յատկապէս ցամաքում՝ հաշւի առնելով, որ տեղ-տեղ բախումները դեռեւս շարունակւում են։ Այս մասին մարտի 3-ին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց արաբագէտ Սարգիս Գրիգորեանը՝ յաւելելով, որ հէնց այս իրադարձութիւններն են թելադրում Սիրիայի հարցով միջազգային օրակարգը։

Published in Միջազգային

Դա պարզապէս Էրդողանին զայրացնելու փորձ չէ, այլ ազդանշան Անկարային, որ Թուրքիայի հակառակորդները կարող են միաւորւել. ըստ Yerkir.am-ի՝ «Vzglyad» թերթի հետ զրոյցում ասել է Ռուսաստանի ԳԱ արեւելագիտութեան ինստիտուտի գիտաշխատող, պրոֆեսոր Միխայիլ Ռոշչինը՝ անդրադառնալով Սիրիայի եւ ֆելդմարշալ Հաֆթարի լիբիական կառավարութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմանը:

Published in Միջազգային

Հայ քաղաքական միտքն ալ իրաւունք ունի տարուելու եւ մտահոգուելու այն զարգացումներով, որոնք ի յայտ կը բերեն սուլթանական Թուրքիոյ վերականգնումի ձգտումներն ու անոր նախանշանը տուող մանր-մունր քայլերը. սուլթանութիւն մը, որ անպայման իր դասական տարածքին ու պարունակին մէջ չ՛ընկալուիր, այլ շատ աւելի սահմանափակ` աշխարհագրական իմաստով, այսինքն` պատառիկներ խլել դրացի երկիրներէ, սակայն ռազմաքաղաքական ու տնտեսական ակնոցով` կը պատկերուի աւելի տարածուն:

Published in Միջազգային

Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագէտ Ստանիսլաւ Տարասովի կարծիքով՝ Մոսկւան եւ Թեհրանը միասին նոյն քաղաքականութիւնն են վարում Սիրիայում Թուրքիայի նկատմամբ, ճնշում են վերջինիս:

Published in Միջազգային

Տեղի ունեցաւ թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի մամուլի ասուլիսը։ Բանախօսն անդրադառնում է Սիրիայի Իդլիբ նահանգում ծաւալւող իրադարձութիւններին։ Թուրքագէտը նկատեց, որ Ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ Թուրքիան ցանկանում են իրենց ազդեցութիւնը մեծացնել Մերձաւոր Արեւելքում. սիրիական Իդլիբում իրավիճակը կարող է աւելի սրւել։

Published in Միջազգային

Ռուսաստանը միակ երկիրն է, որի զինծառայողները Սիրիայում գտնւում են օրինական հիմքերով: Նման յայտարարութիւն է արել ՌԴ նախագահի մամլոյ խօսնակ Դմիտրի Պեսկովը «Մոսկւա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում:

Published in Միջազգային

Թուրքիայի ազգային պաշտպանութեան նախարարութիւնը կիրակի տեղեկացրել է, որ Իդլիբի երկնքում երկու սիրիական SU-24 կործանիչ է խոցւել:

Published in Միջազգային

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։