Հա

«Մերժել ատելութիւնը» վերնագրով ֆէյսբուքի իր էջում գրառում է կատարել «Ազգային օրակարգ» կուսակցութեան խորհրդի անդամ Աւետիք Չալաբեանը, որը ներկայացնում ենք ամբողջութեամբ:

Երեւանը հետեւողականօրէն աւելացնում է ազգային բանակի հզօրութիւնը, եւ դա նպաստում է տարածաշրջանում ռազմաքաղաքական կայունութեանը։ Անցած տարւայ արդիւնքները դրա վառ ապացոյցն են։

Վերլուծաբան Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքում գրառում է կատարել, անդրադառնալով Հայաստանում իշխանափոխութեան տարբերակներին: 

Թաւշեայ յեղափոխութեան յաջորդեց իմքայլական կառավարութեան առաջին տարին: Որքանո՞վ 2019-ին իրականացաւ համակարգային փոփոխութիւններուն մեծ խոստումը: Ի՞նչ անդրադարձ ունեցաւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն վրայ եւ ի՞նչ հեռանկար բացաւ անոնց զարգացման նպատակամղուածութեան իմաստով: Այս հարցումներու բանաձեւումն ու անոնց մեկնաբանական պատասխաններ առաջարկելու այս փորձը կը ձգտի հասնիլ Սփիւռքի յետ-թաւշեայ յեղափոխութեան այս հանգրուանին մասին մտածելու հրաւիրող եզրայանգումներու:

Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան խորհրդարանների պատգամաւորները համատեղ յայտարարութիւն են ընդունել, որում դատապարտել են 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում կազմակերպւած եւ իրականացւած հայերի ջարդերը: Յունւարի 18-ին յայտարարութիւնը միաձայն ընդունւել է ՀՀ Ազգային ժողովում կազմակերպւած՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովների միջեւ համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի՝ Բաքւի ջարդերի 30-րդ տարելիցին նւիրւած համատեղ յատուկ նիստի աւարտում:

Published in Իրան

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծւած իրավիճակի, ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի՝ ՍԴ մասին արւած յայտարարութեան եւ այլ հարցերի շուրջ, Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կիւրեղեանի հետ: Նա կարծում է՝ ըստ էութեան, մէկ տեղում կենտրոնացնելով գործադիր, օրէնսդիր եւ դատական իշխանութիւնը՝ երկրում, փաստացի, ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ։ Սա ինքնին արդէն ազգային անվտանգութեան խնդիր է եւ ԱԱԾ նախկին տնօրէնի յայտարարութիւնը պէտք է դիտարկել այս համատեքստում:

Շաբաթ, 18 Յունւարի 2020 10:30

Երկու երկրաշարժ` Հայաստանում

Յունւարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին ԱԻՆ Սէյսմիկ պաշտպանութեան տարածքային ծառայութեան սէյսմոլոգիական ցանցի կողմից Աշոցք գիւղից 10 կմ. հարաւ-արեւելք, օջախի 10 կմ խորութեամբ, գրանցւել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

Published in Հասարակական

Henley&Partners շւէյցարական ընկերութիւնը թարմացրել է անձնագրերի գրաւչութեան վարկանիշը: Ցանկի նոր տարբերակը հրապարակւել է ընկերութեան կայքում:

Published in Հասարակական

Միհրան Յակոբեանն իր ֆէյսբուքեան էջում, ըստ Yerkir.am-ի, գրում է.

Politik.am-ը յունւարի 14-ին գրել է. «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր ֆէյսբուքեան էջում տեղեկացրել էր, որ շւէյցարական յայտնի թերթերից մէկը դրական յօդւած է գրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութեան մասին․ «Շւէյցարական Berner Zeitung թերթը յունւարի 7-ի համարում մեր երկրի մասին յօդւած է տպագրել՝ «Հայաստանը քաղում է յեղափոխութեան պտուղները» վերնագրով՝ Ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութեան արդիւնքները գնահատելով դրական»:

Էջ 1, 539-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։