Հա

Գաղափարական

30/01/2019 - 11:30

Պետրոս Ղեւոնդեանի ծննդեան օրն է

Այսօր Արցախի հերոս, դաշնակցական Պետրոս Ղեւոնդեանի ծննդեան օրն է:

«alikonline.ir» - Այսօր Արցախի հերոս, դաշնակցական Պետրոս Ղեւոնդեանի ծննդեան օրն է:

Պետրոս Ղեւոնդեանը ծնւել է 1964 թւականի յունւարի 30-ին, ՀԽՍՀ Նայիրիի շրջանի Պռօշեան գիւղում։ Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռօշեանի կամաւորական ջոկատի փոխհրամանատարը։ 1990-1994 թթ. մասնակացել է ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին։ Իր հրամանատարութեամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումեանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնեակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական յենակէտերի ոչնչացման ռազմագործողութեանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախութիւն ու հերոսութիւն։

Զոհւել է 1994 թւականի փետրւարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրաւոր զինակցին օգնութիւն ցոյց տալու ժամանակ։

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանաւարտի անունով են անւանակոչւել Պռօշեանի եւ Եղեգնուտի միջնակարգ դպրոցները։ 2007 թւականին նրա հարազատ ֆակուլտետում բացւեց Պետրոս Ղեւոնդեան անունը կրող լսարան։ 2010 թւականի ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գիւղի միջնակարգ դպրոցը անւանակոչւել է Պետրոս Ղեւոնդեանի անւամբ։ 1996 թւականին յետմահու ԼՂՀ-ի կողմից պարգեւատրւել է «Մարտական խաչ» շքանշանով, 2000-ին` Արցախի հերոս կոչմամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։