Հա

Գաղափարական

25/07/2019 - 11:08

Նրանք մեզ խիզախել սովորեցրին. Խանասորի արշաւանքի 122-ամեակի առիթով

Ոմանց համար հարց կարող է առաջանալ, թէ այդ ինչպէ՞ս, որ տրամաբանութեամբ է կարելի դար ու քսաներկու տարի առաջ, Օսմանեան կայսրութեան մոռացւած ու խուլ մի անկիւնում, հայ-քրդական տեղային ընդհարումը, որը թերեւս հէնց այն օրերին էլ չէր կարող որեւէ նշանակութիւն ունենար, որը նրան կը դարձնէր յատկանշման արժանի պատմական մի իրադարձութիւն, կարող է նշւել եւ տօնւել մեր օրերում, առաւել եւս, ներկայացւել որպէս փառահեղ ռազմական գործողութիւն:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Յուլիսի 25-ն է այսօր, Խանասորի արշաւանքի 122-ամեակը:

Ոմանց համար հարց կարող է առաջանալ, թէ այդ ինչպէ՞ս, որ տրամաբանութեամբ է կարելի դար ու քսաներկու տարի առաջ, Օսմանեան կայսրութեան մոռացւած ու խուլ մի անկիւնում, հայ-քրդական տեղային ընդհարումը, որը թերեւս հէնց այն օրերին էլ չէր կարող որեւէ նշանակութիւն ունենար, որը նրան կը դարձնէր յատկանշման արժանի պատմական մի իրադարձութիւն, կարող է նշւել եւ տօնւել մեր օրերում, առաւել եւս, ներկայացւել որպէս փառահեղ ռազմական գործողութիւն:

Բայց արի ու տես, որ Խանասորի արշաւանքը, եղել է, կայ եւ կը մնայ որպէս Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ծաւալած ռազմական սխրագործութիւնների ամենափայլուն էջերից մէկը: Եւ դա ոչ ինքնասիրահարւածութեան, ոչ առաւել եւս իրականութեան ընկալումը կորցնելու արդիւնք է: Ընդհակառակը, դա ունցել է /եւ ունի/ իր պատմագաղափարական ամուր հիմքերը:

Իսկ որո՞նք են այդ հիմքերը:

Ի լրումը մէկ տարի առաջ տեղի ունեցած Բանկ Օտոմանի գրաւմանը, ընդամենը մի քանի ժամ տեւած «աննշան» այս գործողութիւնը, հաւաստիքն էր այն բանի, որ յաւիտենական եւ անշրջելի թւացող, դարերի թմբիրում յայտնւած հայը թօթափել է ծնկած մնալու արատաւոր սովորութիւնը, եւ այլեւս կարող է պարտադրել իր կամքը՝  ես-ը:

Խանասորն ապացուցեց, որ պետականութեան դարերի կորուստը հայ մարդու մօտ ի սպառ չի ոչնչացրել կռւելու՝ սեփական արժանապատւութիւնը պաշտպանելու բնազդը, ու դեռ աւելին, անհրաժեշտութեան դէպքում հայն ի զօրու է խստօրէն պատժել նրան, ով համարձակւել է ձեռք բարձրացնել հայ մարդու վրայ, խլել նրա կեանքը, ոտնատակ տալ նրա ինքնասիրութիւնն ու արժանապտւութիւնը:

Խանասորում էր, որ վերջնականապէս ձեւաւորւեց դաշնակցական մարտիկի՝ ֆիդայու կերպարը, որը մի կողմից, երկու տասնամեակ շարունակ դարձաւ թուրք ասկեարի եւ քուրդ խառնամբոխի ահն ու սարսափը, նրանց ամենադաժան մղձաւանջը, իսկ միւս կողմից ազգային ազատագրական պայքարին զինւորագրւած, օրւայ առաջադէմ երիտասարդութեան ոգեւորիչ ու խթանիչ ուժը դարձաւ:

Եւ, թերեւս, ամենակարեւորը. Խանասորն էր, որ հայ մարդու ենթագիտակցութեան՝ գենետիկ յիշողութեան մէջ վերջնականապէս ի պահ դրեց յանուն հայրենիքի եւ ազգի, յանուն ազատութեան եւ արդարութեան խիզախելու, պայքարելու, կռւելու եւ յաղթելու, եւ ամենաթանկը՝ սեփական կեանքը նւիրելու գիտակցութիւնը:

Վստահեցնում եմ, որ այս գնահատականները ռոմանտիկայի ժանրից չեն, ոչ էլ պահի ազդեցութեան տակ հոգեկան յուզական պոռթկում: Սրանք ամենաիրապաշտական գնահատականներն են, որոնք դար ու քսաներկու տարի դիմացել են պատմութեան ամենախստ ու դաժան քննութեանը:

Չմոռանանք, որ առաջին հայեացքից «աննշան» թւացող, խանասորատիպ հէնց նման պատմական իրադարձութիւնների եւ եղելութիւնների շնորհիւ է, որ իւրաքանչիւր ազգի ենթագիտակցութեան մէջ աստիճանաբար ձեւաւորում, կերպար է ստանում ազգային հաւաքական գիտակցութիւնն ու նկարագիրը, որն իր ողջ հզօրութեամբ, հմայքով ու շքեղութեամբ դրսեւորում է պատմական օրհասական պահերին:

Վկան՝ 1918 թւականի մայիսեան հերոսապատումը, վկան՝ Լիզբոնի տղաների իմացեալ ինքնազոհողութիւնը, վկան՝ 90-ականների Արցախեան ազատամարտը, վկան՝ Ապրիլեան քառօրեայ հերոսապատումը, վկան՝ նմանատիպ այլ եւ այլ սխրագործութիւնները, որոնք կը ծնւե՛ն ապագայում:

Կը ծնւե՛ն, անպայման կը ծնւե՛ն:

Յարակից լուրեր

  • Մեր մեծ տեսլականի անքակտելի մի մասը
    Մեր մեծ տեսլականի անքակտելի մի մասը

    Արցախի Հանրապետութիւնը 29 տարեկան է:

    Համազգային մեծ տօն լինելուց բացի, այս օրը՝ Սեպտեմբերի 2-ը, միեւնոյն ժամանակ, նաեւ բացառիկ առիթ է մտորելու յանուն Արցախի վաղւայ օրւայ մեր անելիքների եւ պարտականութիւնների մասին:

  • Մի քանի դիտարկում Իրան-ԱՄՆ դիւանագիտական դիմակայութեան մասին
    Մի քանի դիտարկում Իրան-ԱՄՆ դիւանագիտական դիմակայութեան մասին

    ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը տեւական ժամանակ է, ինչ վերածւել է Իրան-ԱՄՆ դիւանագիտական պայքարի հարթակի:

  • Իրանի ձիու քայլը. գնդակը միւս կողմի դաշտում է
    Իրանի ձիու քայլը. գնդակը միւս կողմի դաշտում է

    Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր քարտուղար Ռաֆայէլ Գրոսիի այցը Թեհրան աւարտւեց դրա արդիւննքերն ամփոփող համատեղ յայտարարութեան հրապարակմամբ, որում կողմերը գոհունակութիւն յայտնեցին այցի արդիւնքների եւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կապակցութեամբ:

  • 1897 թւականի յուլիսի 25-27-ին տեղի ունեցաւ Խանասորի արշաւանքը
    1897 թւականի յուլիսի 25-27-ին տեղի ունեցաւ Խանասորի արշաւանքը

    Քրիստափոր Միքայէլեանի այս նամակում ակնարկւում է 1896-1897 թթ. Ռայոնական ժողովի կողմից կայացւած արշաւանքի որոշման մասին, որը պատմութեան մէջ պիտի արձանագրւէր որպէս հայ ֆիդայիների դաւադիր կոտորածն իրականացրած քրդական Մազրիկ ցեղի արժանի պատիժը իրագործած Խանասորի արշաւանք:

  • Խանասորի աւանդը
    Խանասորի աւանդը

    Յուլիսի 25-ն, կը յիշենք եւ կը տօնենք թշնամին անվրէպ հարուածող մեր ֆետայիներու յաղթանակներէն Խանասորի արշաւանքը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։