Հա

Գաղափարական

03/08/2019 - 13:50

Երեւանը կը դառնայ գլխաւոր տրանսպորտային հանգոյց ու առաջ կանցնի Բաքւից. ի՞նչ է պէտք անել

Հայաստանը պէտք է շտապի աւարտել «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու շինարարութիւնը։ Դա թոյլ կը տայ առանցքային դիրք զբաղեցնել տարածաշրջանային ենթակառուցւածքային նախագծերում։

«alikonline.ir» - Հայաստանը պէտք է շտապի աւարտել «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու շինարարութիւնը։ Դա թոյլ կը տայ առանցքային դիրք զբաղեցնել տարածաշրջանային ենթակառուցւածքային նախագծերում։

Երեւանն ունի բոլոր հնարաւորութիւնները տարածաշրջանի առանցքային հանգոյցը եւ Պարսից ծոց-Հիւսիսային տրանսպորտային միջանցք երթուղու կարեւորագոյն զարկերակներից մէկը դառնալու համար։

Սակայն դրա համար պէտք է հնարաւորինս կարճ ժամկէտներում բարելաււել ենթակառուցւածքները, աւարտել «Հիւսիս-հարաւ» ռազմավարական կարեւորութիւն ունեցող ճանապարհի կառուցումը։ Սրանում վստահ են փորձագէտները ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Վրաստանում։

Օրերս Իրանի Իսլամական Հանրապետութեան տրանսպորտի նախարարի տեղակալ Աբդոլհաշեմ Հասաննիան Վրաստան էր այցելել։ Այցի շրջանանում կողմերը քննարկել են Պարսից ծոց - Հիւսիսային տրանսպորտային միջանցք տրանսպորտային հանգոյցի համատեղ զարգացման նախագիծը։

Կողմերը, մասնաւորապէս, պայմանաւորւել են զարգացման պլան մշակել։ Միաժամանակ դեռ անյայտ է` որ երկրով են Թեհրան ու Թբիլիսին մտադիր «կապել կամուրջները»։

Sputnik Արմենիայի հետ զրոյցում Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխաւոր քարտուղար Գիա Ցիպուրիան ասաց, որ ամէն ինչ դեռ պայմանաւորւածութիւնների փուլում է, ու ոչ մի կոնկրետ լոգիստիկան երթուղի դեռ չի մշակւել։ Ինչ վերաբերում է Հիւսիսային տրանսպորտային միջանցքի սահմաններին, ապա այդ հարցը եւս դեռ պարզ չէ։

«Կայ երեք ճանապարհ, որոնցով Իրանը կարող է կապ հաստատել Վրաստանի հետ ու միանալ Հիւսիսային տրանսպորտային միջանցքին` Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը։ Որ երկիրն աւելի լաւ ենթակառուցւածք, շարժական հսկիչ անցակէտ, տարանցիկ փոխադրումների յարմար օրէնսդրութիւն կառաջարկի, այն երկրի տարածքով էլ կը գնան Թեհրանի բեռները»,- ասաց Ցիպուրիան։

Մեծ նշանակութիւն ունի նաեւ սակագնային քաղաքականութիւնը։ Ամռան ընթացքում աւելի հեշտ է բեռները Հայաստանի միջոցով մատակարարել Իրան կամ Իրանից։ Ձմռանը այդ ճանապարհը «խոցելի» է դառնում։ Դեռեւս որոշ բեռների համար աւելի յարմար է Ադրբեջանով ճանապարհը։

Տեսականօրէն երթուղին կարող է լինել հետեւեալը. ապրանքները Հնդկաստանի նաւահանգիստներից կը գան իրանական Բենդեր Աբբաս նաւահանգիստ, յետոյ աւտոմեքենայով Հայաստանի միջով կը հասնեն Վրաստան, իսկ այնտեղից արդէն` Ռուսաստան (եթէ Հիւսիսային միջանցքի սահմաններն այնտեղով անցնեն - Խմբ.)։

Եւս մէկ հնարաւոր տարբերակ կայ` Իրանը երկաթուղով բեռները կարող է մատակարարել Ադրբեջան, իսկ այնտեղից` Ռուսաստան։

Ցիպուրիայի խօսքով` այս պահին դժւար է ասել` երեք կողմերից որ մէկն աւելի ձեռնտու երթուղի կառաջարկի։

«Սաթի» լոգիստիկ ընկերութեան տնօրէն Մակար Առաքելեանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրուցում ասաց, որ Հայաստանը պէտք է շտապի աւարտել «Հիւսիս-հարաւ» տրանսպորտային միջանցքի կառուցումը։

Փորձագէտները բազմիցս ընդգծել են, որ այն կարող է աւելի կարեւոր դարձնել Հայաստանի դերակատարութիւնը տարածաշրջանում ու Ադրբեջանին դուրս մղել «Պարսից ծոց-Սեւ ծով» խոշոր տրանսպորտային նախագծից։

«Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելը մեզ համար ռազմավարական կարեւորութիւն ունի։ Դրա համար պէտք հնարաւորինս կարճ ժամկէտներում աւարտել «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու կառուցումն ու հարեւաններին տնտեսապէս ձեռնտու ու կարճ երթուղի առաջարկել»,- ասաց Առաքելեանը։

Այս պահին ապրանքները Պարսից ծոց են մտնում Սինգապուրից, Թայլանդից, Չինաստանից, Ինդոնեզիայից։ Իրանը լաւ կը տնտեսի` Հայաստանով աւտոմոբիլային ճանապարհով ապրանքները Փոթի հասցնելով։ Այժմ դրանք Կարմիր ու Միջերկրական ծովերի միջով հասնում են Փոթի։

Առաքելեանը կարծում է, որ այս երթուղին Հայաստանին օդի ու ջրի պէս պէտք է։ Այդ դէպքում Հայաստանը տարանցիկ խաչմերուկ կը դառնայ ու կը կապի ոչ միայն Իրանը, այլեւ Իրաքն ու Աֆղանստանը։

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը կարծում է, որ «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու արագ կառուցումն ամէն դէպքում ձեռնտու է Հայաստանին, անկախ վրաց-իրանական համաձայնագրից։

«Հայաստանը պէտք է կարեւոր տեղ զբաղեցնի «Պարսից ծոց-Սեւ ծով» տրանսպորտային միջանցքում։ Ի դէպ, դա բազմիցս շեշտել է ինչպէս հայկական, այնպէս էլ իրանական կողմը»,- ասաց Ոսկանեանը։

Նա կարծում է, որ անվտանգութեան տեսակէտից Հայաստանով անցնող ճանապարհն աւելի օպտիմալ է։ Ոսկանեանի խօսքով` Թեհրանը հասկանում է, որ Երեւանը վստահելի ու ապահով գործընկեր է։ Բաքւով ու Անկարայով անցնող ճանապարհները պարբերաբար խնդիրներ են ստեղծում Թեհրանի համար։

Ոսկանեանն ընդգծեց, որ ցանկացած պետութիւն ուզում է այլընտրանք ունենալ, որ միակողմանի կախւածութեան մէջ չլինի։ Այդ առումով Վրաստանի համար Հայաստանը կարող է լաւ այլընտրանք դառնալ Ադրբեջանով ու Թուրքիայով անցնող ճանապարհներին։

Ինչ վերաբերում է Վրաստանի ու Իրանի միջեւ համաձայնագրին` Ոսկանեանը նշեց, որ Ադրբեջանը շրջանցող եւս մէկ ճանապարհ կարող է դառնալ երկաթուղին, որը կը կապի Հայաստանն ու Իրանը, իսկ յետոյ Վրաստանով Ռուսաստան կը գնայ։

Յարակից լուրեր

  • Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը
    Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը

    ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

  • Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը
    Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը

    Հայաստանի մէջ «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» դասանիւթերը բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնութիւնը տեղի տուած է  թէժ եւ լարուած իրավիճակներու: Դասադուլներ, նստացոյցեր, բանավէճեր, բողոքի գործողութիւններ` հասնելու համար նախարարի հրաժարականի պահանջ` խնդիրը կրթականէն մղուած է  հասարակական-քաղաքական հարթութիւն եւ ստացած սուր հնչեղութիւն:

  • «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան
    «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան

    Տարիներ շարունակ հայատեացութիւնը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականութեան հիմնարար եւ բաղկացուցիչ մաս. այն խորապէս արմատաւորւել է դպրոցական դասագրքերում եւ թունաւորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողութիւնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:

  • «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը
    «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը

    Սեռափոխւած ծանրամարտիկ Մելինէ Դալուզեանի (Մել) մասին պատմող ֆիլմի մասին բաւականին գրւեց եւ խօսւեց: «Մելը» 2019 թւականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացւած 65 յայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թւում է: Պետութիւնը (ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւնը) ֆիլմի ֆինանսաւորման համար յատկացրել է 20 միլիոն դրամ:

  • «Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը». Լաւրով
    «Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը». Լաւրով

    Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի հետ հանդիպումից յետոյ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։